Թրոմբոֆլեբիտ Թրոմբոֆլեբիտը բորբոքային գործընթաց է, որը հանգեցնում է արյան մակարդուկի՝ թրոմբի ձևավորմանը և արգելափակում (խցանում) է մեկ կամ մի քանի երակ, սովորաբար՝ ոտքերում: Ռեյնոյի համախտանիշ Ռեյնոյի (Raynaud) համախտանիշն առաջացնում է մարմնի որոշ հատվածների, ինչպիսիք են ձեռքերի և ոտքերի մատները, թմրածություն և սառնություն՝ ի պատասխան սառը ջերմաստիճանի կամ սթրեսի: Թոքային էմբոլիա (ԹԶԹԷ) Թոքային էմբոլիան կամ թոքային զարկերակների թրոմբոէմբոլիան (ԹԶԹԷ) թոքերն արյունամատակարարող զարկերակների խցանումն է մեկ կամ մի քանի մակարդուկներով։ Օրթոստատիկ (դիրքային) հիպոտենզիա Օրթոստատիկ հիպոտենզիան կամ թերճնշումը, որը նաև կոչվում է դիրքային (պոստուրալ) հիպոտենզիա, ցածր արյան ճնշման (հիպոտենզիայի) ձև է, որն առաջանում է նստած կամ պառկած վիճակից կանգնելիս: Բրուգադայի համախտանիշ Բրուգադայի համախտանիշը հազվադեպ հանդիպող, սակայն կյանքին հնարավոր սպառնացող սրտի ռիթմի խանգարման հիվանդություն է, որը երբեմն կարող է ժառանգվել: Երկար QT համախտանիշ Երկար QT կամ երկարատև QT միջակայքի համախտանիշը սրտի էլեկտրական համակարգի հիվանդություն է, որը կարող է առաջացնել արագացած, քաոսային սրտազարկ՝ առիթմիա: Միոկարդիտ (սրտամկանի բորբոքում) Միոկարդիտը սրտամկանի (միոկարդիում) բորբոքումն է: Կարդիոմիոպաթիա Կարդիոմիոպաթիան սրտամկանի հիվանդություն է, որը դժվարացնում է սրտի համար արյունը դեպի օրգանիզմի մնացած մասեր մղելը: Ծայրամասային զարկերակների հիվանդություն Ծայրամասային զարկերակների հիվանդությունը (ԾԶՀ), որը նաև կոչվում է ծայրամասային զարկերակային հիվանդություն, տարածված վիճակ է, երբ նեղացած զարկերակները նվազեցնում են արյան հոսքը դեպի ձեռքեր կամ ոտքեր: Նախասրտերի ֆիբրիլյացիա (շողացող առիթմիա) Նախասրտերի ֆիբրիլյացիան կամ շողացող առիթմիան սրտի անկանոն և հաճախ շատ արագ ռիթմ է (առիթմիա), որը կարող է հանգեցնել սրտում արյան մակարդուկների (թրոմբ): Սրտի իշեմիկ հիվանդություն Սրտի իշեմիկ հիվանդությունը (ՍԻՀ) տարածված սրտային հիվանդություն է: Փորոքային հաճախասրտություն (տախիկարդիա) Փորոքային կամ վենտրիկուլյար տախիկարդիան սրտի ռիթմի խնդիր է (առիթմիա), որն առաջանում է սրտի ստորին խոռոչներում (փորոքներ) անկանոն էլեկտրական ազդանշանների պատճառով: Ոտքի խոցեր Ոտքի վրա առաջացող խոցերը խոր վերքեր են, որոնք հաճախ երկարատև ժամանակ չեն լավանում: Պերիկարդիտ Պերիկարդիտը սիրտն արտաքինից ծածկող պարկանման թաղանթի՝ պերիկարդի բորբոքումն է: Խորանիստ երակների թրոմբոզ Խորանիստ երակների թրոմբոզը (ԽԵԹ), ինչպես հուշում է անվանումը, խորանիստ տեղակայված խոշոր երակներում արյան մակարդուկի՝ թրոմբի առաջացումն է։ Թրոմբոզ Թրոմբոզն առաջանում է, երբ ձեր երակում կամ զարկերակում ձևավորվում է արյան մակարդուկ, նույնիսկ եթե դուք չեք արնահոսում: Աորտայի անևրիզմա Անևրիզման անոթի պատի մի մասի փքումը կամ թուլացումն է: Դրեսլերի համախտանիշ Դրեսլերի կամ սրտամկանի հետինֆարկտային համախտանիշը սրտապարկի բորբոքման՝ պերիկարդիտի առանձնահատուկ տեսակ է: 1(ընթացիկ էջ) 2