Skip to main content

Վիտամին D - Վիտամիններ

Ընդհանուր նկարագրություն

Վիտամին D-ն ոսկրերի աճի և զարգացման համար անհրաժեշտ վիտամին է: Վիտամին D-ն հայտնի է որպես էրգոկալցիֆերոլ (Վիտամին D2) և խոլեկալցիֆերոլ (Վիտամին D3):

Վիտամին D2 և D3 օրգանիզում տրոհվում են մինչև իրենց ակտիվ ձևը՝ կալցիտրոլ: Կալցիտրոլն ազդում է՝ խթանելով աղիներից կալցիումի և անօրգանական ֆոսֆորի՝ ֆոսֆատի ներծծումը դեպի արյան հուն։ Այն նաև կանխարգելում է երիկամներով կալցիում և ֆոսֆորի հեռացումը՝ օգնելով օրգանիզմում այս երկու միներալների բավարար մակարդակների ապահովմանը:

Դեղեր և հավելումներ բաժնի հովանավոր

Այցելեք Յունիմեդ բժշկական կենտրոն ճշտգրիտ ախտորոշում ստանալու համար:

Բրենդային անվանումներ

Ergocalciferol (Vitamin D2), Cholecalciferol (Vitamin D3)

Ցուցումներ

Վիտամին D նշանակվում է հետևյալ հիվանդությունների բուժման մեջ՝

  • թերակտիվ հարվահանաձև գեղձ (հիպոպարաթիրեոիդիզմ)
  • Վիտամին D-կայուն ռախիտ:

Առանց դեղատոմսի վաճառվող Վիտամին D-ի պատրաստուկները հաճախ օգտագործվում են արյան մեջ Վիտամին D-ի ցածր մակարդակի ժամանակ:

Մի՛ փորձեք

  • Ինքնուրույն օգտագործել որևէ դեղամիջոց կամ ինքնուրույն փոխել ձեզ նշանակված դեղամիջոցները կամ դրանց դեղաչափերը:

Կողմնակի ազդեցություններ

Վիտամին D-ի հնարավոր կողմնակի ազդեցություններից են՝

  • սրտխառնոց
  • փսխում
  • փորկապություն
  • քաշի կորուստ
  • ընդհանուր թուլություն
  • արյան բարձր կալցիում (հիպերկալցեմիա)։

Փոխազդեցություններ

  • Միերալային յուղերի հետ միաժամանակ օգտագործելիս Վիտամին D-ի ներծծումը և բուժական օգուտները նվազում են:
  • Վիտամին D ընդունող հիպոպարաթիրեոիդ ունեցող մարդիկ պետք է զգուշությամբ օգտագործեն թիազիդային միզամուղներ (օրինակ՝ Հիդրոքլորթիազիդ և Քլորթալիդոն), քանի որ վերջիններս կարող են բարձրացնել արյան կալցիումի մակարդակը:

Վարվեք այս կերպ

  • Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե զգում եք նրա նշանակած դեղամիջոցի հետ կապված որևէ անցանկալի կամ կողմնակի ազդեցություն:

  • Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե ցանկանում եք ընդունել որևէ այլ դեղամիջոց կամ հավելում:

Հղիություն և կրծքով կերակրում

  • Հղիների շրջանում Վիտամին D-ի անվտանգության և արդյունավետության վերաբերյալ համարժեք տվյալներ չկան:
  • Վիտամին D-ն մուտք է գործում կրծքի կաթ, ուստի կրծքով կերակրելու ընթացքում այս հավելումն օգտագործելու հարցը և ռիսկերը պետք է քննարկել բժշկի հետ:

Դեղաչափեր

  • Հիպոպարաթիրեոիդիզմ՝ 25000 մինչև 200000 IU Վիտամին D, խմելու ձևով՝ զուգակցված 4 գրամ Կալցիումի լակտատի հետ, օրական 6 անգամ:
  • Վիտամին D-կայուն ռախիտ՝ խմելու ձևով 12000 մինչև 500000 IU Վիտամին D, օրական 1 անգամ:
  • Վիտամին D-ի դեֆիցիտ՝ օրական 600 IU Վիտամին D ամենօրյա ընդունում:

Դեղաձևեր և պահպանում

Դեղաձևեր

  • Վիտամին D2-ը և D3-ը մատչելի են 400, 800, 1000, 2000, 2400 և 5000 IU հաբերով և պատիճներով:
  • Վիտամին D2-ը մատչելի է 50000 IU (1.25 մգ) փափուկ պատիճներով (softgels):
  • Վիտամին D3-ը մատչելի է 50000 IU պատիճներով:

Պահպանում

  • Վիտամին D-ի պատիճները և հաբերը պետք է պահպանել 15-30° C սենյակային ջերմաստիճանային պայմաններում:

Ամփոփում

Վիտամին D-ն անհրաժեշտ է ոսկրերի և ատամների առողջության համար: Այն ազդում է՝ խթանելով կալցիումի ներծծումը և թուլացնելով նույն միներալի երիկամներով հեռացումը:

Տեղեկատվություն․

Մինչև որևէ դեղ ընդունելը հարկավոր է մանրամասն տեղեկանալ և ձեր բժշկի հետ քննարկել ցուցումների և հակացուցումների, կողմնակի ազդեցությունների, այլ դեղերի հետ փոխազդեցության, նախազգուշացումների, հղիության և կրծքով կերակրելու ընթացքում օգտագործման հարցերի մասին:

Հոդվածը հրապարակվել է՝ 12-05-2020
Վերջին վերանայում՝ 07-11-2023