Երևան,
Նոր Արեշ 22-րդ փողոց 63/1
(010) 450660 Առաջարկվող ծառայություններ առաջնային, մասնագիտացված, նեղ մասնագիտացված
Գուգլ-երթուղի Գրել բուժհիմնարկին«Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնը բազմաճյուղ բժշկական հաստատություն է՝ մատուցվող ծառայությունների մեծ շրջանակով:
Բժշկական կենտրոնը հագեցած է նորագույն բժշկական սարքավորումներով, նորոգված է ժամանակակից պահանջներին համապատասխան և համալրվում է բարձր որակավորման մասնագետներով, որոնք վերապատրաստվել են արտերկրի առաջատար բժշկական ուսումնական հաստատություններում։
«Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնում իրականացվում է հիվանդանոցային, արտահիվանդանոցային (ամբուլատոր-համաբուժարանական) բժշկական օգնություն և սպասարկում, նորագույն բուժսարքավորումներով լաբորատոր-գործիքային հետազոտությունների մեծ ծավալ և ախտորոշում։
Բժշկական կենտրոնի հիմնական խնդիրը բնակչությանը բժշկական բարձրորակ օգնություն մատուցելն է՝ կիրառելով առողջապահական ոլորտի վերջին նվաճումները։ Այստեղ նպատակ է դրված բարձրացնելու նաև բուժաշխատողի հեղինակությունը հանրության շրջանում` մատուցելով բարձրակարգ բուժօգնություն։
Կենտրոնը Երևանի պետական բժշկական համալսարանի և մի շարք այլ բժշկական ուսումնական հաստատությունների ուսանողների ուսուցման կլինիկական հենքն է։
- Առաջնային բժշկական օգնություն
- բժշկական ընդհանուր պրակտիկա
- մանկաբուժական ընդհանուր պրակտիկա
- մանկաբարձագինեկոլոգիական ընդհանուր պրակտիկա
- ընտանեկան բժշկություն
- Մասնագիտացված բժշկական օգնություն
- ներքին բժշկական (ընդհանուր թերապևտիկ)
- մանկաբուժական
- մանկաբարձական
- գինեկոլոգիական
- ընդհանուր վիրաբուժական
- անեսթեզիոլոգիական
- վերակենդանացման
- նյարդաբանական
- մաշկաբանական
- վեներաբանական
- լաբորատոր-ախտորոշիչ
- ճառագայթային ախտորոշիչ. ռենտգենաբանական
- ճառագայթային ախտորոշիչ. ֆլյուորոգրաֆիկ
- ճառագայթային ախտորոշիչ. ուլտրաձայնային
- ֆիզիոթերապևտիկ
- ֆունկցիոնալ ախտորոշիչ
- ներզննական (էնդոսկոպիական)
- Նեղ մասնագիտացված բժշկական օգնություն
- ուռուցքաբանական
- անընկալունաբանական (իմունոկանխարգելիչ)
- թոքաբանական
- սրտաբանական
- աղեստամոքսաբանական
- ներզատաբանական
- տուբերկուլոզային
- վարակիչ հիվանդությունների
- նեոնատոլոգիական
- քիթ-կոկորդ-ականջաբանական
- ակնաբանական
- ուրոլոգիական
- մանկական վիրաբուժական
- դիմածնոտային վիրաբուժական
- թերապևտիկ ստոմատոլոգիական
- վիրաբուժական ստոմատոլոգիական
Հեռախոս 1 | (010) 450660 |
Հեռախոս 2 | (010) 458196 |
Բջջային 1 | տվյալ չկա |
Բջջային 2 | տվյալ չկա |
Ֆաքս | տվյալ չկա |
Էլ. փոստ | [email protected] |
Վեբկայք | gnclinic.am |
տվյալ չկա | |
տվյալ չկա | |
տվյալ չկա | |
տվյալ չկան |