Վայոց Ձորի մարզ,
Ձախափ
0287-21241 Առաջարկվող ծառայություններ առաջնային, մասնագիտացված
Գուգլ-երթուղի Գրել բուժհիմնարկին«Ջերմուկի առողջության կենտրոն» ՓԲԸ-ն իրականացնում է արտահիվանդոնոցային (պոլիկլինիկական) և հիվանդանոցային բուժօգնություն:
1. Արտահիվանդանոցային ծառայություն
Ընդգրկում է ինչպես առողջության առաջնային պահպանման, այնպես էլ նեղ մասնագիտական բուժօգնություն: Ապահովում է հատուկ խմբերում ընդգրկված բնակչության անվճար դեղորայքային սպասարկումը:
Սպասարկվող ազգաբնակչության թիվը կազմում է 6307 մարդ: «Ջերմուկի առողջության կենտրոն» ՓԲԸ-ի պոլիկլինիկան սպասարկում է Ջերմուկի քաղաքային, Կեչուտի գյուղական և մասամբ Գնդեվազի համայնքի բնակիչներին:
Ընկերության գրասենյակը գտնվում է Ջերմուկ քաղաքի Ձախափ հասցեում: Պոլիկլինիկայում իրականացվում է արյան, մեզի կլինիկական և բիոքիմիական հետազոտություններ, էլեկտրասրտագրություն, ազգաբնակչության թերապևտիկ, մանկաբուժական, էնդոկրինոլոգիական, գինեկոլոգիական ծառայություններ:
2010 թվականից ներ են դրվել առողջության առաջնային պահպանման ծառայության որակի բարելավման համակարգը:
2. Հիվանդանոցային ծառայություն
Իրականացնում է թերապևտիկ-մանկաբուժական գործառույթներ, հիվանդանոցային բուժօգնություն է ցուցաբերում հիմնականում Ջերմուկ քաղաքի, Կեչուտ գյուղի, մասամբ Գնդեվազ գյուղի ազգաբնակչությանը:
Հիվանդանոցում ծավալված է 5 մահճակալ: Հիվանդանոցային բուժօգնությունը իրականացվում է ինչպես պետական պատվերի շրջանակներում, այնպես էլ համավճարի (անհետաձգելի վիճակների և գինեկոլոգիական հիվանդությունների դեպքում) սկզբունքով և վճարովի հիմունքներով:
- Առաջնային բժշկական օգնություն
- բժշկական ընդհանուր պրակտիկա
- մանկաբուժական ընդհանուր պրակտիկա
- ընտանեկան բժշկություն
- Մասնագիտացված բժշկական օգնություն
- ներքին բժշկական (ընդհանուր թերապևտիկ)
- մանկաբուժական
- գինեկոլոգիական
- լաբորատոր-ախտորոշիչ
- ֆունկցիոնալ ախտորոշիչ
Հեռախոս 1 | 0287-21241 |
Հեռախոս 2 | տվյալ չկա |
Բջջային 1 | տվյալ չկա |
Բջջային 2 | տվյալ չկա |
Ֆաքս | տվյալ չկա |
Էլ. փոստ | [email protected] |
Վեբկայք | տվյալ չկա |
տվյալ չկա | |
տվյալ չկա | |
տվյալ չկա | |
տվյալ չկան |