Բուժկենտրոններ

Կապանի բժշկական կենտրոն

Կապանի բժշկական կենտրոն

«Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ հիմնադրվել է 1930-ական թվականներին որպես «Ղափանի բուժմիավորում»:

«Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ աշխատում են 95 բժիշկներ, 30-ից ավել նեղ բժշկական մասնագիտություններով, որոնք ունեն բարձր որակավորում, գիտական աստիճան: Առողջության առաջնային պահպանման օղակում աշխատում են 15 ընտանեկան բժիշկներ, 9 թերապևտ և 8 մանկաբույժ:

«Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ կենտրոնը իրականացնում է հիվանդանոցային, արտահիվանդանոցային և շտապ օգնության ծառայություններ:

1. Հիվանդանոցային ծառայություն

Ծավալված է 115 մահճակալ: Հիվանդանոցային ծառայությունից օգտվում են տարեկան միջին թվով 2300 հիվանդներ: Գործում են հետևյալ բաժանմունքները` վիրաբուժական, թերապևտիկ, մանկական, մանկաբարձագինեկոլոգիական, ինֆեկցիոն, տուբերկուլոզային, հեմոդիալիզի և վերակենդանացման:

Տարեկան միջին հաշվով կատարվում են մոտ 540 պլանային և անհետաձգելի վիրաբուժական, վնասվածքաբանական, ուռոլոգիական, ակնաբուժական, քիթ-կոկորդ-ականջաբանական և մանկաբարձագինեկոլոգիական միջամտություններ: 2008 թվականից ստեղծված հեմոդիալիզի բաժանմունքը պետական պատվերի շրջանակներում իրականացնում է անհրաժեշտ մասնագիտական բուժօգնությունը ամբողջ մարզի բնակիչների համար: Հիվանդանոցային բուժօգնությունը իրականացվում է պետական պատվերի շրջանակներում` անվճար, համավճարի սկզբունքով և վճարովի հիմունքներով:

Հեռախոս (ընդունարան)` (0285) 28135, (0285) 28121

2.Արտահիվանդանոցային ծառայություն

Բժշկական կնետրոնի ամբուլատոր-պոլիկլինիակական ստորաբաժանման կողմից իրականացվող միջին օրական այցելությունների թիվը կազմում է 690 հաճախում: Առողջության առաջնային պահպանման գործառույթները իրականացվում են ՀԲ վարկային ծրագրի շրջանակներում 1-ամյա դասընթացների միջոցով մասնագիտացված ընտանեկան բժիշկների կողմից` բժշկական կենտրոնի պոլիկլինիկական մասնաշենքում և ընտանեկան բժշկի 4 գրասենյակներում, որոնք տեղակայված են քաղաքի Ձորք, Բաղաբերդ, Շինարարների և Ռ.Մինասյան թաղամասերում: Գեղանուշ, Գոմարան, Սզնակ, Սյունիք, Եղվարդ, Ագարակ, Ուժանիս, Խդրանց, Վերին Գոդաքլու, Ներքին Գոդաքլու, Գեղի, Դիցմայրի, Փայահան գյուղական համայնքներում առողջության առաջնային պահպանման գործառույթները նույնպես իրականացվում են Կապանի բժշկական կենտրոնի կողմից: Այդ բնակավայրերում գործում են 13 բուժակմանկաբարձական կետեր, որտեղ ընտանեկան բուժքրոջ գործառույթներն են իրականացնում ՀԲ և USAID-ի ուսուցողական ծրագրերով կատարելագործված համայնքային բուժբուժքույրերը:

Ամբուլատոր ծառայության գործառույթների մեջ է մտնում նաև բնակչության դիսպաներային (հակատուբերկուլոզային, ուռուցքաբանական, մաշկավեներաբանական, ինֆեկցիոն, էնդոկրինոլոգիական) և նեղ մասնագիտական (վիրաբուժական, նյարդաբանական, ակնաբուժական, սրտաբանական, քիթ-կոկորդ-ականջաբանական, ուռոլոգիական, վնասքաբանական) բուժօգնությունը: Դիսպանսերային և նեղ մասնագիտական բուժօգնությունը բժշկական կենտրոնի կողմից իրականացվում է Կապան քաղաքի և տարածաշրջանի բոլոր գյուղական համայնքների բնակիչների համար անվճար է` պետական պատվերի շրջանակներում, բժշկական ցուցումների և ԱԱՊ իրականացնող բժշկի կողմից տրված ուղեգրի առկայության դեպքում:

Արտահիվանդանոցային որակյալ բուժօգնության կարևորագույն բաղադրիչ է հանդիսանում լաբորատոր-գործիքային ախտորոշիչ ծառայությունը: Կապանի բժշկական կենտրոնում իրականացվում են հետևյալ հետազոտությունները` մեզի և արյան (կլինիկական, բիոքիմիական, իմունոֆերմենտային, սեռոլոգիական), գործիքային (ուլտրաձայնային, այդ թվում նաև դոպլեր, թվային ֆլյուորոգրաֆիա, ռենտգենոգրաֆիա, աուդիոմետրիա, էլեկտրաէնցեֆալոգրաֆիա, էլեկտրասրտագրում գաստրոսկոպիա, մամոգրաֆիա): Կապանի բժշկական կենտրոնի կողմից նշված լաբորատոր-գործիքային ախտորոշիչ ծառայությունները իրականացվում են ամբողջ տարածաշրջանի բնակիչների համար պետական պատվերի շրջանակներում` անվճար, համապատասխան բժշկական ցուցումների և բուժող բժշկի ուղեգրի առկայության դեպքում:

Ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայությունների կարևոր գործառույթներից է նաև բնակչության սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված անձանց պետության կողմից երաշխավորված անվճար կամ զեղչով դեղորայքով ապահովումը` սահմանված կարգով:

Արտահիվանդանոցային (ամբուլատոր-պոլիկլինիկական) բուժօգնությունը իրականացվում է անվճար:

Հեռախոս` (285) 28392

3. Շտապ օգնության ծառայություն

Բժշկական կենտրոնի շտապ օգնության ծառայության գործառութները տարածվում են Կապանի ամբողջ տարածաշրջանի վրա: Վերջերս շտապ օգնության ծառայությունը հագեցվել է ժամանակակից տրանսպորտային և տեխնիկական միջոցներով, իսկ անձնակազմը վերապատրաստվել է ՀԲ վարկային կրթական ծրագրի շրջանակներում:

Շտապ օգնության ծառայությունը իրականացվում է անվճար` պետական պատվերի շրջանակներում:

Հեռախոս` 103 և բջջային՝ 077-103111

Գուգլ-տեղակայում

Հասցե և կոնտակտներ

Հասցե

Սյունիքի մարզ, քաղաք Կապան

Մելիք Ստեփանյան փող. 13

Կոնտակտներ

Հոդվածը տեղադրվել է՝ 16-06-2018 վերանայվել է՝ 09-05-2021

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որևէ դեղ ընդունելու վերաբերյալ որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: