Սյունիքի մարզ,
Գործարարների փող. 42
(0286) 22203 Առաջարկվող ծառայություններ առաջնային, մասնագիտացված, նեղ մասնագիտացված
Գուգլ-երթուղի Գրել բուժհիմնարկին2010 թվականին ՀՀ կառավարության որոշման հիման վրա «Մեղրու բժշկական կենտրոն» ՓԲԸ և «Ագարակի հիվանդանոց» ՓԲԸ միաձուլման եղանակով վերակազմակերպվեց և ստեղծվեց «Մեղրու տարածաշրջանային բժշկական կենտրոն» ՓԲԸ:
Բժշկական կենտրոնը իրականացնում է հիվանդանոցային, արտահիվանդանոցային և շտապ օգնության ծառայություններ:
1.Հիվանդանոցային ծառայություն
Ծավալված է թերապևտիկ՝ 10, վիրաբուժական՝ 10, մանկական՝ 10, մանկաբարձագինեկոլոգիական՝ 10 և ինֆեկցիոն պրոֆիլի՝ 5, ընդամենը՝ 45 մահճակալ ծավալով հիվանդանոցային ծառայություն: Հիվանդանոցային ծառայությունից օգտվում են տարեկան միջին թվով 972 հիվանդ: Տարվա ընթացքում միջինը իրականացվել են 130 վիրահատություններ, որից 41 պլանային և 89 անհետաձգելի վիրաբուժական և մանկաբարձագինեկոլոգիական միջամտություններ: Բժշկական կենտրոնը համարվում է 1-ին Բ մակարդակի ծննդօգնություն իրականացնող հաստատություն, որի գործառույթն է մանկաբարձագինեկոլոգիական ստացիոնար բուժօգնության ցուցաբերումը հատուկ հետազոտում և բուժում չպահանջող հղիության ֆիզիոլոգիական ընթացքով, ցածր ռիսկի խմբին պատկանող հղիներին և ծննդաբերողներին, իսկ անհետաձգելի դեպքերում` կատարել շտապ բժշկական միջամտություններ (կեսարյան հատում, գինեկոլոգիական վիրահատություններ): Տարեկան միջին հաշվով իրականացվում է 70 ծննդալուծում, որից 9-ը՝ կեսարյան հատումով: Հիվանդանոցային բուժօգնությունը իրականացվում էպետական պատվերիշրջանակներում`անվճար, համավճարի սկզբունքով և վճարովի հիմունքներով:
2. Արտահիվանդանոցային ծառայություն
Բժշկական կենտրոնի ամբուլատոր-պոլիկլինիակական ստորաբաժանման կողմից իրականացվող միջին օրական այցելությունների թիվը կազմում է 127 հաճախում: Արտահիվանդանոցային ծառայության գործառույթները տարածվում են նաև Մեղրու տարածաշրջանում գտնվող բոլոր գյուղերի բնակիչների վրա: Առողջության առաջնային պահպանման գործառույթը իրականացնում են ՀԲ վարկային ծրագրի շրջանակներում 1-ամյա դասընթացների միջոցով մասնագիտացված ընտանեկան բժշկներ, տեղամասային թերապևտներ և տեղամասային մանկաբույժներ: Արաքսաշեն, Լեհվազ, Վահրավար, Վարդանիձոր, Լիճք, Տաշտուն, Շվանիձոր, Ալվանք, Նռնաձոր, Կարճևան, Կուրիս, Գուդեմնիս գյուղերում գործում են 11 բուժակմանկաբարձական կետեր, որտեղ ընտանեկան բուժքրոջ գործառույթները իրականացնում են ՀԲ և USAID-ի ուսուցողական ծրագրերով կատարելագործված բուժբուժքույրերը:
Ամբուլատոր ծառայության գործառույթների մեջ են մտնում նաև բնակչության դիսպանսերային (հակատուբերկուլոզային, ուռուցքաբանական, հոգեբուժական, մաշկավեներաբանական, ինֆեկցիոն, էնդոկրինոլոգիական) և նեղ մասնագիտական (վիրաբուժական, նյարդաբանական, ակնաբուժական, սրտաբանական, ուռուցքաբանական, գաստրոէնտերիոլոգիական) բուժօգնությունը, որը իրականացվում է անվճար` տարածաշրջանի բոլոր բնակիչների համար, բժշկական ցուցումների և ԱԱՊ իրականացնող բժշկի ուղեգրի առկայության դեպքում:
Գործում է նաև կանանց կոնսուլտացիայի կաբինետը, որը իրականացնում է միջինը տարեկան 145 հղի կանանց հսկողություն:
Բժշկական կենտրոնի լաբորատոր-գործիքային ախտորոշիչ ծառայությունը ընդգրկում է մեզի, արյան (կլինիկական, բիոքիմիական, սեռոլոգիական) և գործիքային (ուլտրաձայնային, ռենտգենոգրաֆիա, էլեկտրասրտագրում, գաստրոսկոպիա) հետազոտությունները, որոնք իրականացվում են պետական պատվերի շրջանակներում` անվճար, բժշկական ցուցումների և բուժող բժշկի ուղեգրի առկայության դեպքում` տարածաշրջանի բոլոր բնակիչների համար:
Ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայությունների կարևոր գործառույթներից է նաև բնակչության սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված անձանց պետության կողմից երաշխավորված անվճար կամ զեղչով դեղորայքով ապահովումը` սահմանված կարգով:
Արտահիվանդանոցային (ամբուլատոր-պոլիկլինիկական) բուժօգնության ամբողջ ծավալը իրականացվում է անվճար (ԱԱՊ բժշկի ուղեգրման առկայության դեպքում):
Հեռախոս` (0286) 60685
3. Շտապ օգնության ծառայություն
Բժշկական կենտրոնի շտապ օգնության ծառայության գործառութները պետական պատվերի շրջանակներում իրականացվում են անվճար` Մեղրու տարածաշրջանի Մեղրի խոշորացված համայնքների բնակիչների համար: Վերջերս կենտրոնի շտապ օգնության ծառայությունը հագեցվել է նորագույն սարքավորումներով, իսկ բուժանձնակազմը վերապատրաստվել է ՀԲ կողմից իրականացված կրթական ծրագրերով:
Շտապ օգնության ծառայությունը իրականացվում է անվճար` պետական պատվերիշրջանակներում:
Հեռախոսներ՝ Վիվա Սելլ ՄՏՍ-ի բջջային ցանցից 103 և 098 103 111, Բիլայն ստացիոնար ցանցից` 103, Բիլայն և Յուքոմ բջջային ցանցերի զանգերը առաջինը սպասարկում են Երևանի շտապ օգնության օպերատորները, այնուհետև վերահղելով միացնում են Մեղրու ՏԲԿ շտապ օգնության կայան
- Առաջնային բժշկական օգնություն
- բժշկական ընդհանուր պրակտիկա
- մանկաբուժական ընդհանուր պրակտիկա
- մանկաբարձագինեկոլոգիական ընդհանուր պրակտիկա
- ընտանեկան բժշկություն
- Մասնագիտացված բժշկական օգնություն
- ներքին բժշկական (ընդհանուր թերապևտիկ)
- մանկաբուժական
- մանկաբարձական
- գինեկոլոգիական
- ընդհանուր վիրաբուժական
- անեսթեզիոլոգիական
- վերակենդանացման
- նյարդաբանական
- շտապ և անհետաձգելի բժշկական օգնության
- մաշկաբանական
- վեներաբանական
- ախտաբանաանատոմիական
- լաբորատոր-ախտորոշիչ
- ճառագայթային ախտորոշիչ. ռենտգենաբանական
- ճառագայթային ախտորոշիչ. ֆլյուորոգրաֆիկ
- ճառագայթային ախտորոշիչ. ուլտրաձայնային
- ֆունկցիոնալ ախտորոշիչ
- ներզննական (էնդոսկոպիական)
- համաճարակաբանական
- Նեղ մասնագիտացված բժշկական օգնություն
- ուռուցքաբանական
- անընկալունաբանական (իմունոկանխարգելիչ)
- սրտաբանական
- աղեստամոքսաբանական
- ներզատաբանական
- տուբերկուլոզային
- վարակիչ հիվանդությունների
- քիթ-կոկորդ-ականջաբանական
- ակնաբանական
- թերապևտիկ ստոմատոլոգիական
- վիրաբուժական ստոմատոլոգիական
Հեռախոս 1 | (0286) 22203 |
Հեռախոս 2 | (0286) 60685 |
Բջջային 1 | տվյալ չկա |
Բջջային 2 | տվյալ չկա |
Ֆաքս | տվյալ չկա |
Էլ. փոստ | [email protected] |
Վեբկայք | տվյալ չկա |
տվյալ չկա | |
տվյալ չկա | |
տվյալ չկա | |
տվյալ չկան |