«Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ն (այսուհետ` ՇԲՕ) իրականացնում է Երևանի բնակչության արտահիվանդանոցային շտապ բժշկական օգնություն` մայրաքաղաքի վարչական շրջաններում տեղակայված 7 ենթակայաններում գործող 36 բրիգադներով:
Երևանի ՇԲՕ-ն անհրաժեշտության դեպքում սպասարկում է նաև կանչեր ՀՀ մարզերից (սանավիացիա)։
Շուրջօրյա գործում են 36 բրիգադներ, որոնցից 23-ը` գծային, 10-ը` վերակենդանացման, 1-ը` հոգեբուժական, 2-ը` ֆելդշերական։
Երևանի շտապբուժօգնության ծառայության բրիգադների քանակը ձևավորվել է 30000 բնակչին՝ 1 բրիգադ սկզբունքով։
Երևանի «Շտապբուժօգնություն» ծառայությունը համալրված է մասնագետներով, ովքեր անցել են վերապատրաստման համապատասխան դասընթացներ: Շտապբուժօգնության մասնագետները վերապատրաստվում են հիմնականում ՀՀ առողջապահության նախարարության Առողջապահության ազգային ինստիտուտի համապատասխան ամբիոնում` դասընթացային տարբեր փուլերով։
Երևանում կանչերն ընդունվում են «1-03» հեռախոսահամարով (կանչերը ձայնագրվում են)` կենտրոնացված կարգավարական ծառայություն, որտեղից կանչն էլեկտրոնային եղանակով հաղորդվում է համապատասխան ենթակայանի կարգավարին և ՇԲՕ բրիգադին:
Կարգավարական ծառայության և բրիգադների միջև առկա է նաև ռադիոկապ:
- Մասնագիտացված բժշկական օգնություն
- շտապ և անհետաձգելի բժշկական օգնության
Հեռախոս 1 | (010) 536612 |
Հեռախոս 2 | տվյալ չկա |
Բջջային 1 | տվյալ չկա |
Բջջային 2 | տվյալ չկա |
Ֆաքս | տվյալ չկա |
Էլ. փոստ | տվյալ չկա |
Վեբկայք | տվյալ չկա |
տվյալ չկա | |
տվյալ չկա | |
տվյալ չկա | |
տվյալ չկան |