Առցանց գործիքներ

6CIT թեստ

Վեց չափորոշիչներով ճանաչողական (կոգնիտիվ) խանգարման թեստ (6CIT)

Ի՞նչ է 6CIT թեստը

Ձեզ է ներկայացվում 6 չափորոշիչներից կազմված Ճանաչողական (կոգնիտիվ) խանգարման թեստի Kingshill տարբերակը 2000®, որը մշակվել է 1983 թվականին[1] և հիմնված է Blessed Information Memory Concentration Scale (BIMC)-ի ռեգրեսիոն վերլուծության վրա[2]։

6CIT թեստը համարվում է առաջանային առողջապահական օղակում դեմենցիայի սքրինինգ օգտակար գործիք: Գործիքը կիրառվել է լայնածավալ Եվրոպական գնահատման հետազոտության շրջանակում (Easycare©), որից հետո համակարգչային տարբերակն ավելի ու ավելի լայն կիրառություն է ստացել:

6-չափորոշիչանի Ճանաչողական խանգարման թեստ (6CIT) - Կինգշիլի տարբերակ 2000

1. Ո՞ր տարեթիվն է։
2. Ո՞ր ամիսն է։
3. Պացիենտին առաջարկեք 5 բառից կազմված որևէ հասցե և խնդրեք, որ հիշի այն -  
օր., Վազգեն Շմավոնյան, Պիոներական 13, Քաջարան
4. Մոտավորապես ժամը քանի՞սն է (մեկ ժամվա ճշտությամբ)։
5. Թարս (հակառակ) ուղղությամբ հաշվեք 20-ից մինչև 1։
6. Տարվա ամիսները թվարկեք թարս (հակառակ) ուղղությամբ։
7. Կրկնեք մտապահված հասցեն։
6CIT միավորների թիվը = /28

6CIT թեստի The Kingshill Version 2000-ի հեղինակային իրավունքը պատկանում է The Kingshill Research Centre, Swindon, UK-ին, սակայն վերջինս թույլատրում է բժիշկներին ազատորեն օգտագործել այս գործիքը։

Կարևոր նկատառումներ

  • Հարցերի թիվը. 6:
  • Անհրաժեշտ ժամանակը. 3-4 րոպե:
  • Սանդղակավորումը. 6CIT թեստն օգտագործում է հակադարձ սանդղակավորում և հարցերին տրված են թվային «կշիռներ» այնպես, որ ընդհանուր կազմի 28 միավոր: 0-7 արդյունքը համարվում է նորմալ, իսկ 8 և ավելին՝ զգալի:
  • Առավելությունները. 6CIT թեստն ունի բարձր զգայունություն և բավարար սպեցիֆիկություն նույնիսկ թեթև դեմենցիայի հայտնաբերման համար: Այլ հեշտ կիրառելի է տարբեր լեզուներով և մշակույթներում:
  • Թերությունները. 6CIT թեստի գլխավոր թերությունը սանդղակավորումն է, որը երբեմն դժվար է ընկալվում: Այնուամենայնիվ, համակարգչային մեթոդները և մեր ներկայացրած առցանց տարբերակը էապես վերացնում են այս անհարմարավետությունը:
  • Հավանականության վիճակագրությունը. համապատասխանում է 7/8 հատման կետին: Ընդհանուր առմամբ 6CIT թեստը դրսևորում է 90% զգայունություն և 100% սպեցիֆիկություն: Թեթև դեմենցիայի հայտնաբերման առումով այս ցուցանիշները քիչ փոփոխվում են՝ 78% զգայունություն և 100% սպեցիֆիկություն:

Արդյունքների մեկնաբանում[2]

  • Կանանց մոտ իրան-ազդրային գործակցի 0,85-ից բարձր արժեքը կապված է միջինից բարձր առողջական ռիսկերի հետ:
  • Տղամարդկանց մոտ իրան-ազդրային գործակցի 1,00-ից բարձր արժեքը կապված է միջինից բարձր առողջական ռիսկերի հետ:

Լրացուցիչ նյութեր եվ աղբյուրներ

  1. Brooke P, Bullock R; Validation of a 6 item cognitive impairment test with a view to primary care usage. Int J Geriatr Psychiatry. 1999 Nov 14(11):936-40.
  2. Blessed G, Tomlinson BE, Roth M; The association between quantitative measures of dementia and of senile change in the cerebral grey matter of elderly subjects. Br J Psychiatry. 1968 Jul 114(512):797-811.

Հոդվածը տեղադրվել է՝ 02-02-2021 վերանայվել է՝ 27-03-2024

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: