Skip to main content

GAD-7 հարցաթերթիկ - Առողջության գործիքներ

Ի՞նչ է GAD-7-ը

Գեներալիզացված տագնապային խանգարման թեստը (GAD-7) օգտագործման համար պարզ և ինքնուրույն լրացվող հարցաթերթիկ է, որը կարելի է օգտագործել գեներալիզացված տագնապային խանգարման (ԳՏԽ) հայտնաբեման և ծանրության աստիճանը գնահատելու համար։

GAD-7 հարցաթերթիկի հեղինակներն են՝ Spitzer RL, Kroenke K, Williams JB, et al; A brief measure for assessing generalized anxiety disorder: the GAD-7. Arch Intern Med. 2006 May 22;166(10):1092-7. GAD-7 © Pfizer Inc. all rights reserved; used with permission:

GAD-7-ը հաշվարկվում է՝ 0,1, 2 և 3 միավոր նշանակվելով հարցաթերթիկի համապատասխանաբար «երբեք», «մի քանի օր», «ավելի, քան օրերի կեսը» և «գրեթե ամբողջ օրը» պատասխաններին և գումարելով յոթ հարցերի պատասխանների միավորները:

Վերջին երկու շաբաթվա ընթացքում նշված խնդիրները որքա՞ն հաճախ են ձեզ անհանգստացրել:

Արդյունքների մեկնաբանում

GAD-7 սանդղակի 5, 10 և 15 միավորները համարվում են սահմանակետեր՝ տարբերակելու մեղմ, չափավոր և ծանր տագնապները: Որպես սքրինինգային գործիք օգտագործելիս 10 ավելի բարձր ցուցանիշ ստանալիս խորհուրդ է տրվում կատարել լրացուցիչ գնահատում:

Սահմանային 10 միավորը հաշվի առնելիս GAD-7 գործիքը թույլ է տալիս 89%-ոց զգայունությամբ և 82%-ոց սպեցիֆիկությամբ հայտնաբերել ԳՏԽ-ն: Գործիքը որոշ վերապահումով կարելի է օգտագործել նաև որպես սքրինինգային գործիք մյուս տարածված տագնապային հիվանդությունների հայտնաբերման համար՝ խուճապային խանգարում (զգայունությունը՝ 74% և սպեցիֆիկությունը՝ 81%), սոցիալական տագնապային խանգարում (զգայունությունը՝ 72% և սպեցիֆիկությունը՝ 80%) և հետտրավմատիկ սթրեսային խանգարում (զգայունությունը՝ 66% և սպեցիֆիկությունը՝ 81%):