Skip to main content

Լաբ միավորների փոխակերպիչ - Առողջության գործիքներ

Ինչո՞ւ է այս գործիքն օգտակար

Ոչ հազվադեպ դուք կարող եք տարբեր լաբորատորիաներից ստանալ նույն հետազոտության համար տարբեր չափման միավորներով ներկայացված պատասխաններ: Պատճառն այն է, որ լաբորատորիաները օգտագործում են տարբեր սարքեր կամ տարբեր ռեակտիվներ: Նման դեպքերում կարիք է զգացվում կատարել արդյունքների փոխակերպում մի միավորից դեպի մյուսը:

Օրինակ, ախտորոշիչ կենտրոններից մեկում արյան պլազմայի գլյուկոզը չափվում է մմոլ/լ-ով, իսկ մյուսում որպես գլյուկոզայի պատասխան Ձեզ կարող է տրամադրվել մգ/դլ-ով: Սա նշանակում է, որ, եթե մեր լաբորատորիայում տվել են 6,11 մմոլ/լ պատասխան, սա «հին» չափման միավորով նույն 110 մգ/դլ-ն է:

Նման իրավիճակի հանդիպելիս առաջին ռեակցիան լինում է խորը շփոթությունը: Ահա թե ինչու մենք ներկայացնում ենք մի գործիք, որը թույլ կտա Ձեզ հեշտությամբ անցնել մի միավորից դեպի մյուսը՝ համեմատելու տարբեր չափման միավորներով ներկայացված նույն հետազոտության պատասխանները:

Ինչպ՞ես օգտվել այս գործիքից

  • Ցանկից ընտրեք Ձեզ հետաքրքրող լաբորատոր ցուցանիշը:
  • Ընտրեք մուտքային և ելքային չափման միավորները (ո՞ր համակարգից դեպի ո՞ր համակարգն եք ցանկանում փոխակերպել):
  • «Մուտքային արժեք» դաշտում գրեք տվյալ լաբորատոր ցուցանիշի առկա արժեքը:
  • Սեղմեք «Փոխակերպել» կոճակը, որից հետո «Պատասխան» դաշտում կցուցադրվի փոխակերպված միավորով արժեքը: