Առցանց գործիքներ

Իրան-ազդրային գործակից

Իրան-ազդրային գործակից

Ի՞նչ է իրան-ազդրային գործակիցը

Իրան-ազդրային գործակիցը կամ հարաբերակցությունը համեմատում է ձեր իրանի և ազդրի չափումները: Եթե ձեր ազդրերն ավելի մեծ (լայն) են, քան իրանը, ապա ձեր մարմինը ստանում է տանձաձև կառուցվածք: Հակառակը, եթե ձեր իրանն ավելի մեծ (լայն) է, քան ազդրերը, ապա ձեր մարմինը դառնում է խնձորանման:

Հետազոտությունները ցույց են տվել, որ եթե անձանց մոտ առկա է «որովայնային կուտակում» (խնձորանման մարմնակառուցվածք), ենթարկվում են ավելի մեծ առողջական ռիսկերի, քան տանձանման կառուցվածքով անձինք[1]:

Ձեր հաշվարկն առավել ճշգրիտ դարձնելու համար անհրաժեշտ է չափել ձեր իրանի շրջանագիծը՝ պորտից անմիջապես վերև և ազդրերի շրջանագիծը՝ հետույքի ամենալայն մակարդակում:

Իրան-ազդրային գործակցի հաշվարկ

Ներմուծեք Ձեր տվյալները Իրան-ազդրային գործակից
Ազդր

Արդյունքների մեկնաբանում[2]

  • Կանանց մոտ իրան-ազդրային գործակցի 0,85-ից բարձր արժեքը կապված է միջինից բարձր առողջական ռիսկերի հետ:
  • Տղամարդկանց մոտ իրան-ազդրային գործակցի 1,00-ից բարձր արժեքը կապված է միջինից բարձր առողջական ռիսկերի հետ:

Լրացուցիչ նյութեր եվ աղբյուրներ

  1. Canoy D, Boekholdt SM, Wareham N, et al; Body fat distribution and risk of coronary heart disease in men and women in the European Prospective Investigation Into Cancer and Nutrition in Norfolk cohort: a population-based prospective study. Circulation. 2007 Dec 18 116(25):2933-43. Epub 2007 Dec 10.
  2. Why body shape matters; NHS Choices

Հոդվածը տեղադրվել է՝ 02-02-2021 վերանայվել է՝ 27-03-2024

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: