Skip to main content

Ակնեն մաշկային խնդիր է, որն առաջանում է, երբ ձեր մազապարկը խցանվում է ճարպով և մաշկի մահացած բջիջներով:

Այն դրսևորվում է սպիտակ կորյակներով, սև կորյակներով կամ պզուկներով: Ակնեն առավել տարածված է դեռահասների շրջանում, թեև կարող է հանդիպել բոլոր տարիքներում:

Կան ակնեի արդյունավետ բուժումներ, սակայն հիվանդությունը կարող է կայունանալ: Պզուկները և հանգույցները լավանում են դանդաղորեն, և երբ դրանիցից մեկը սկսում է անհետանալ, մյուսները կարող են հայտնվել հարևանությամբ կամ ավելի հեռու շրջաններում:

Կախված ծանրության աստիճանից, ակնեն կարող է առաջացնել հուզական տառապանք և մաշկի սպիացում: Որքան վաղ սկսեք բուժումը, այդքան կնվազի նման խնդիրների ռիսկը:

Հոդվածը հրապարակվել է՝ 18-04-2018
Վերջին վերանայում՝ 04-04-2024