Skip to main content

Նկարագիր - Լյարդի սուր վնասում

Սուր լյարդային անբավարարությունը լյարդի գործառույթների կորուստն ​է, որն առաջանում է արագ՝ օրերի կամ շաբաթների ընթացքում, սովորաբար այն մարդու մոտ, ով նախկինում չուներ լյարդային ​հիվանդություն​:

Այն առավել հաճախ զարգանում է հեպատիտի վիրուսի կամ դեղամիջոցների պատճառով, ինչպիսին է Ացետամինոֆենը (Պարացետամոլ, Թայլենոլ և այլն): Սուր լյարդային անբավարարությունն ավելի քիչ տարածված է, քան քրոնիկ լյարդի անբավարարությունը, որն ավելի դանդաղ է զարգանում:

Սուր լյարդային անբավարարությունը, որը նաև հայտնի է որպես կայծակնային լյարդային անբավարարություն, կարող է հանգեցնել լուրջ բարդությունների, ինչպիսիք են արյունահոսությունը և ներգանգային ճնշման բարձրացումը: Սա անհետաձգելի իրավիճակ է, որը պահանջում է բուժում հիվանդանոցային պայմաններում (հոսպիտալացում):

Կախված պատճառից, սուր լյարդային անբավարարությունը երբեմն կարող է բուժման միջոցով ետ զարգանալ: Այնուամենայնիվ, բազմաթիվ իրավիճակներում լյարդի փոխպատվաստումը կարող է լինել միակ կյանքը փրկող բուժումը:

Հոդվածը հրապարակվել է՝ 09-05-2020
Վերջին վերանայում՝ 22-04-2024