Skip to main content

Նկարագիր - Սուր երիկամային անբավարարություն

​Սուր երիկամային անբավարարությունը զարգանում է, երբ ձեր երիկամները հանկարծակի չեն կարողանում​ զտել ձեր արյունը թափոնային նյութերից:

Երբ ձեր երիկամները կորցնում են իրենց քամազատման (ֆիլտրող) ունակությունը, արյան մեջ կարող են կուտակվել թափոնային նյութերի վտանգավոր մակարդակներ, և ձեր արյան քիմիական կազմի հավասարակշռությունը կարող է խախտվել:

Սուր երիկամային անբավարարությունը, որը նաև կոչվում է երիկամային սուր վնասում, զարգանում է արագ, սովորաբար մինչև մի քանի օրվա ընթացքում: Սուր երիկամային անբավարարությունն ավելի հաճախ հանդիպում է արդեն հիվանդանոցային բուժում ստացող, հատկապես՝ ծանր հիվանդություններով անհետաձգելի կամ վերակենդանացման բաժանմունքներում պառկած մարդկանց շրջանում:

Սուր երիկամային անբավարարությունը կարող է մահացու լինել և պահանջում է անհետաձգելի բուժում: Այնուամենայնիվ, սուր երիկամային անբավարարությունը կարող է շրջելի լինել: Եթե այլ կերպ առողջ եք, կարող եք վերականգնել երիկամների նորմալ կամ գրեթե նորմալ գործունեությունը:

Հոդվածը հրապարակվել է՝ 09-05-2020
Վերջին վերանայում՝ 06-04-2024