Skip to main content

Ալկոհոլի օգտագործումից առաջացած խանգարումը ալկոհոլի օգտագործման բնույթ է, որն առաջացնում ալկոհոլի օգտագործման վերահսկման հետ կապված խնդիրներ, ալկոհոլով տարված լինելը կամ ալկոհոլի օգտագործման շարունակելը, նույնիսկ երբ դա խնդիրներ է առաջացնում:

Այս խանգարումը նաև ներառում է նույն ազդեցությունը ստանալու համար ավելի շատ խմելու անհրաժեշտությունը կամ զրկանքի ախտանիշներ ունենալը, երբ դուք արագորեն նվազում կամ դադարեցնում եք խմելը: Ալկոհոլի օգտագործումից առաջացած խանգարումը կապված է խմելու մակարդակի հետ, որը նաև կոչվում է ալկոհոլիզմ:

Ալկոհոլի անառողջ օգտագործումը վերաբերվում է ալկոհոլի ցանկացած օգտագործմանը, որը վտանգի տակ է դնում ձեր առողջությունը կամ անվտանգությունը կամ առաջացնում է ալկոհոլի հետ կապված այլ խնդիրներ: Այն նաև ներառում է շատ կամ անընդմեջ խմելը (գինարբուք, binge drinking)՝ խմելու ձև, երբ տղամարդը երկու ժամվա ընթացքում խմում է հինգ կամ ավելի չափաբաժին խմիչք կամ կինը երկու ժամվա ընթացքում խմում է առնվազն չորս չափաբաժին: Շատ խմելն առաջացնում է առողջության և անվտանգության զգալի վտանգներ:

Եթե ձեր խմելու ռեժիմը հանգեցնում է կրկնվող զգալի անհանգստության և ձեր առօրյա կյանքում գործող խնդիրների, ապա, ամենայն հավանականությամբ, ունեք ալկոհոլի օգտագործման առաջացած խանգարում: Այն կարող է տատանվել թեթևից մինչև ծանր: Այնուամենայնիվ, նույնիսկ թեթև խանգարումը կարող է սրվել և հանգեցնել լուրջ խնդիրների, ուստի վաղ բուժումը կարևոր է:

Հոդվածը հրապարակվել է՝ 15-04-2019
Վերջին վերանայում՝ 05-04-2024