Skip to main content

Նկարագիր - Ալոպեցիա

Մազաթափությունը (ալոպեցիա) կարող է սահմանափակվել միայն գլխամաշկով կամ ընդգրկել ամբողջ մարմինը և լինել ժամանակավոր կամ մշտական:

Այն կարող է զարգանալ ժառանգականության, հորմոնային տեղաշարժերի, հիվանդությունների և առողջական խնդիրների պատճառով կամ որպես տարիքն առնելու բնականոն արդյունք: Յուրաքանչյուր ոք կարող է կորցնել իր գլխի մազերը, սակայն մազաթափությունն ավելի հաճախ հանդիպում է տղամարդկանց մոտ:

Ճաղատությունը սովորաբար վերաբերվում է գլխամաշկի մազերի զանգվածային կորստին: Տարիքի հետ ժառանգական մազաթափությունը ճաղատության ամենատարածված պատճառն է: Որոշ մարդիկ նախընտրում են համակերպվել մազաթափության հետ՝ չդիմելով որևէ բուժման կամ ճաղատացումը թաքցնող միջոցների: Մյուսները փորձում են հնարավորինս թաքցնել մազաթափությունը հատուկ ոճային վարսահարդարմամբ, գլխարկներով կամ կեղծամով: Եվ, կան մարդիկ, ովքեր փորձում են առկա բուժումներից մեկը՝ հետագա մազաթափությունը կանխելու կամ աճը վերականգնելու համար:

Նախքան մազաթափության բուժումը սկսելը զրուցեք ձեր բժշկի հետ ձեր մազաթափության պատճառի և բուժման տարբերակների մասին:

Հոդվածը հրապարակվել է՝ 19-03-2020
Վերջին վերանայում՝ 07-04-2024