Skip to main content

Նկարագիր - Ալցհեյմերի հիվանդություն

Ալցհեյմերի հիվանդությունը գլխուղեղային խանգարում է, որը ժամանակի ընթացքում վատանում է:

Այն բնութագրվում է գլխուղեղում կատարվող փոփոխություններով, որոնք հանգեցնում են որոշակի սպիտակուցների կուտակումների: Ալցհեյմերի հիվանդությունը հանգեցնում է գլխուղեղի փոքրացմանը և ի վերջո գլխուղեղային բջիջների մահացմանը: Ալցհեյմերի հիվանդությունը դեմենցիայի (թուլամտության) ամենատարածված պատճառն է, որն ընթանում է հիշողության, մտածողության, վարքի և սոցիալական հմտությունների աստիճանական անկմամբ: Դրանք ազդում են մարդու գործունակության վրա:

ԱՄՆ-ում 65 տարեկան և ավելի բարձր տարիքի մոտ 6,5 միլիոն մարդ ապրում է Ալցհեյմերի հիվանդությամբ: Նրանցից ավելի քան 70%-ը 75 տարեկան և ավելի մեծ է։ Աշխարհում թուլամտություն ունեցող մոտ 55 միլիոն մարդկանցից 60-70%-ը տառապում է Ալցհեյմերի հիվանդությամբ:

Հիվանդության վաղ նշանները ներառում են վերջին իրադարձությունների կամ խոսակցությունների մոռանալը: Ժամանակի ընթացքում այն ​​անցնում է հիշողության հետ կապված ավելի լուրջ խնդիրների և առօրյա գործերը կատարելու ունակության կորստի:

Դեղորայքը կարող է որոշ չափով բարելավել կամ դանդաղեցնել ախտանիշների զարգացումը: Հատուկ ծրագրերը և ծառայությունները կարող են օգնել հիվանդ մարդկանց և նրանց խնամողներին:

Ալցհեյմերի հիվանդության վերջնական բուժում չկա։ Զարգացած փուլերում գլխուղեղի գործունեության լուրջ խանգարումը կարող է առաջացնել ջրազրկում, թերսնուցում կամ վարակ: Այս բարդությունները կարող են հանգեցնել մահվան:

Հոդվածը հրապարակվել է՝ 15-04-2019
Վերջին վերանայում՝ 04-04-2024