Գրադարան

Ամբլիոպիա («ծույլ աչք»)

Ամբլիոպիա («ծույլ աչք»)

Time Read 1 րոպե

Ամբլիոպիան կամ «ծույլ աչքը» մի աչքի տեսողության նվազումն է, որը պայմանավորված է կյանքի վաղ շրջանում տեսողության ոչ նորմալ զարգացմամբ:

Ավելի թույլ կամ «ծույլ» աչքը հաճախ «թափառում»՝ անորոշ և անկառավարելի շարժվում է դեպի ներս կամ դուրս:

Ամբլիոպիան սովորաբար զարգանում է սկսած ծնվելուց մինչև 7 տարեկանում: Այն երեխաների տեսողության թուլացման գլխավոր պատճառն է: Հազվադեպ, ամբլիոպիան կարող է ազդել երկու աչքերի վրա:

Վաղ ախտորոշումը և բուժումը կարող են օգնել կանխելու ձեր երեխայի տեսողության հետ կապված երկարաժամկետ հետևանքները: Ավելի վատ տեսողություն ունեցող աչքը սովորաբար կարելի է շտկել ակնոցի, կոնտակտային լինզաների կամ աչքը ծածկելու բուժման միջոցով:

Հոդվածը տեղադրվել է՝ 20-11-2019 վերանայվել է՝ 25-07-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով