Skip to main content

Հետանցքի (անալ) ճաքի գանգատներն ու ախտանիշները ներառում են հետևյալը:

  • Ցավ աղիքները դատարկելու ժամանակ:
  • Ցավ կղազատումից հետո, որը կարող է տևել մինչև մի քանի ժամ:
  • Կղազատումից հետո կղանքի կամ զուգարանի թղթի վրա ալ կարմիր թարմ արյուն:
  • Հետանցքի շուրջ մաշկի տեսանելի ճեղք, վերք կամ խոց:
  • Հետանցքի շրջանում կծկանքի (սպազմի) կամ ձգվածության զգացում:
  • Հետանցքի ճեղքի մոտ գտնվող մաշկի վրա փոքր ուռածություն կամ մաշկային ելուստ:
  • Հետանցքի շրջանի քոր:

Ե՞րբ դիմել բժշկին

Այցելեք ձեր բժշկին, եթե աղիքները դատարկելիս ցավ ունեք կամ կղազատումից հետո արյուն եք նկատում կղանքում կամ զուգարանի թղթի վրա:

Հոդվածը հրապարակվել է՝ 23-05-2023
Վերջին վերանայում՝ 22-04-2024