Skip to main content

Նկարագիր - Անաֆիլաքսիա

Անաֆիլաքսիան ծանր և կյանքին սպառնացող ալերգիկ ռեակցիա է:

Այն կարող է հանկարծակի սկսվել ձեզ մոտ ալերգիա առաջացնող որևէ գործոնի ազդեցությունից վայրկյաններ կամ րոպեներ հետո:

Անաֆիլաքսիան առաջացնում է իմունային համակարգի կողմից դեպի արյան հուն այնպիսի քիմիական նյութերի բուռն հոսք, որոնք կարող են բերել շոկային վիճակի՝ արյան ճնշման հանկարծակի անկում և շնչուղիների՝ շնչառությունն արգելափակող նեղացում: Գանգատներից և ախտանիշներից են հաճախացած և թույլ անոթազարկը (պուլս), մաշկի քորը, սրտխառնոցը, փսխումը: Տարածված պատճառներից են որոշ սննդամթերքները, դեղերը, միջատների խայթոցը և լատեքսը (ռետին):

Անաֆիլաքսիան պահանջում է Էպինեֆրինի (ադրենալին) ներարկում և անհապաղ հոսպիտալացում մոտակա անհետաձգելի բուժօգնության կամ վերակենդանացման բաժանմունք: Անհետաձգելի բուժօգնության ուշացման կամ երբեմն նույնիսկ պատշաճ բուժման դեպքում անաֆիլաքսիան կարող է դառնալ մահացու:

Եթե ձեզ մոտ կամ ձեր շրջապատում մեկնումեկի մոտ առկա է անաֆիլաքսիայի հասցնող սուր ալերգիկ ռեակցիա, առանց հապաղելու զանգահարեք 1-03 և կանչեք շտապբուժօգնություն:

Իմացե՛ք ավելին անաֆիլաքսիայի առաջին օգնության մասին:

Հոդվածը հրապարակվել է՝ 20-04-2018
Վերջին վերանայում՝ 22-04-2024