Skip to main content

Նկարագիր - Բեխտերևի հիվանդություն

Անկիլոզացնող սպոնդիլիտը, որը նաև հայտնի է որպես Բեխտերևի (Շտրումպել-Մարի-Բեխտերևի) հիվանդություն կամ առանցքային (աքսիլիար) սպոնդիլոարթրիտ, բորբոքային հիվանդություն է, որը ժամանակի ընթացքում կարող է առաջացնել ողնաշարի որոշ ոսկորների՝ ողների սերտաճում:

Այսպիսի սերտաճումը ողնաշարը դարձնում է ավելի քիչ ճկուն և կարող է հանգեցնել առաջ թեքված՝ կռացած կեցվածքի: Եթե ախտահարվում են կողոսկրերը, նաև կարող է դժվարանալ խորը շնչելը:

Առանցքային սպոնդիլոարթրիտն ունի երկու տեսակ: Երբ վիճակը հայտնաբերվում է ռենտգեն հետազոտությամբ, կոչվում է անկիլոզացնող սպոնդիլիտ, որը նաև հայտնի է որպես առանցքային սպոնդիլոարթրիտ: Երբ վիճակը հնարավոր չէ տեսնել ռենտգենով, սակայն հայտնաբերվում է ախտանիշների, արյան թեստերի և այլ պատկերային հետազոտությունների հիման վրա, կոչվում է ոչ ռադիոգրաֆիկ առանցքային սպոնդիլոարթրիտ:

Ախտանիշները սովորաբար ի հայտ են գալիս վաղ հասուն տարիքում: Բորբոքումը կարող է ընդգրկել օրգանիզմի այլ շրջանները ևս, առավել հաճախ՝ աչքերը:

Անկիլոզացնող սպոնդիլիտը վերջնական բուժում չունի, սակայն բժշկի նշանակումները և խորհուրդները կարող են օգնել, որ մեղմացնեք ախտանիշները և, որոշ դեպքերում, դանդաղեցնեք հիվանդության հարաճուն զարգացումը:

Հոդվածը հրապարակվել է՝ 17-04-2020
Վերջին վերանայում՝ 23-04-2024