Skip to main content

Պատճառներ - Հակաֆոսֆոլիպիդային համախտանիշ

Հակաֆոսֆոլիպիդային համախտանիշը զարգանում է, երբ իմունային համակարգը սխալմամբ արտադրում է հակամարմիններ, որոնք մեծացնում են արյան մակարդման հավանականությունը:

Հակամարմինները սովորաբար պաշտպանում են մարմինը վարակներից, ինչպիսիք են վիրուսները և բակտերիաները:

Հակաֆոսֆոլիպիդային համախտանիշը կարող է առաջանալ որևէ այլ առողջական խնդրի պատճառով, ինչպիսին է աուտոիմուն խանգարումը: Սակայն ձեզ մոտ այս համախտանիշը կարող է զարգանալ նաև առանց հիմքում ընկած պատճառի:

Ռիսկի գործոններ

Հակաֆոսֆոլիպիդային համախտանիշը ավելի հաճախ է հանդիպում կանանց, քան տղամարդկանց մոտ: Մեկ այլ աուտոիմուն հիվանդություն ունենալը, ինչպիսին է համակարգային կարմիր գայլախտը (լուպուս), մեծացնում է հակաֆոսֆոլիպիդային համախտանիշի ռիսկը:

Հնարավոր է ունենալ հակաֆոսֆոլիպիդային համախտանիշի հետ կապված հակամարմիններ՝ առանց գանգատների կամ ախտանիշների: Այնուամենայնիվ, այս հակամարմինների առկայությունը մեծացնում է արյան մակարդուկների (թրոմբների) առաջացման ռիսկը, հատկապես, եթե դուք՝

  • հղիացել եք
  • որոշ ժամանակ անշարժ եք, օրինակ՝ անկողնային ռեժիմում կամ երկար թռիչքի ժամանակ նստած եք
  • վիրահատվել եք
  • ծխախոտ եք ծխում
  • ընդունում եք բերանային (օրալ) հակաբեղմնավորիչներ կամ դաշտանադադարի դեպքում ստանում եք էստրոգենային բուժում
  • ունեք խոլեսթերինի և տրիգլիցերիդների բարձր մակարդակ:

Հոդվածը հրապարակվել է՝ 24-03-2023
Վերջին վերանայում՝ 22-04-2024