Skip to main content

Նկարագիր - Ապլաստիկ անեմիա

Ապլաստիկ անեմիան մի վիճակ է, որը զարգանում է, երբ ձեր օրգանիզմը դադարում է արտադրել բավականաչափ նոր արյան բջիջներ:

Այն ձեզ դարձնում է մշտապես հոգնած, ինչպես նաև վարակների և անվերահսկելի արյունահոսության նկատմամբ ավելի խոցելի:

Լինելով հազվադեպ հանդիպող և ծանր վիճակ, ապլաստիկ անեմիան կարող է զարգանալ ցանկացած տարիքում: Այն կարող է ի հայտ գալ հանկարծակի կամ կարող է դանդաղ զարգանալ և ժամանակի ընթացքում վատթարանալ: Ըստ ընթացքի, ապլաստիկ անեմիան կարող է լինել թեթև կամ ծանր:

Ապլաստիկ անեմիայի բուժումը կարող է ներառել դեղամիջոցներ, արյան փոխներարկում կամ ցողունային բջիջների փոխպատվաստում, որը նաև հայտնի է որպես ոսկրածուծի փոխպատվաստում:

Հոդվածը հրապարակվել է՝ 22-05-2020
Վերջին վերանայում՝ 05-04-2024