Գրադարան

Ապենդիցիտ

Ապենդիցիտ

Time Read 2 րոպե

Ապենդիցիտը կույր աղիքի որդանման ելունի՝ ապենդիքսի բորբոքումն է։

Ապենդիքսը բարակ որդանման ելուն է, որը միացած է որովայնի ստորին աջ կողմում` զստափոսի շրջանում տեղակայված հաստ աղիքի կույր աղիք կոչվող հատվածին։ Որդանման ելունը մոտավորապես ձեռքի մատի չափսի է։

Ապենդիցիտն առաջացնում է ցավ ձեր որովայնի ստորին աջ շրջանում՝ աջ զստափոսում: Այնուամենայնիվ, մարդկանց մեծամասնության մոտ ցավը սկսվում է պորտի շուրջը, այնուհետև տեղափոխվում աջ զստափոս: Երբ բորբոքումը վատթարանում է, ապենդիցիտի ցավը սովորաբար սասատկանում է և ի վերջո դառնում ուժեղ:

Թեև ցանկացած մարդու մոտ կարող է զարգանալ ապենդիցիտ, այն ամենից հաճախ հանդիպում է 10-ից 30 տարեկան մարդկանց մոտ: Սովորական բուժումը կույր աղիքի որդանման ելունի վիրահատական ​​հեռացումն է, որը կոչվում է ապենդէկտոմիա: Որդանման ելունը կենսականորեն անհրաժեշտ օրգան չէ, և դրա հեռացումը որևէ կերպ չի կարող ազդել ձեր հետագա առողջության վրա։

Հոդվածը տեղադրվել է՝ 11-07-2018 վերանայվել է՝ 26-03-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով