Skip to main content

Նկարագիր - Շողացող առիթմիա

Նախասրտերի ֆիբրիլյացիան կամ շողացող առիթմիան սրտի անկանոն և հաճախ շատ արագ ռիթմ է (առիթմիա), որը կարող է հանգեցնել սրտում արյան մակարդուկների (թրոմբ):

Նախասրտերի ֆիբրիլյացիան մեծացնում է ինսուլտի, սրտային անբավարարության և սրտի հետ կապված այլ բարդությունների ռիսկը:

Նախասրտերի ֆիբրիլյացիայի ժամանակ սրտի վերին խոռոչները (նախասրտերը) քաոսային և անկանոն կծկվում կամ «շողում» են՝ կորցնելով սրտի ստորին խոռոչների (փորոքների) հետ միասին ներդաշնակ գործելու կապը: Բազմաթիվ մարդկանց մոտ նախասրտերի ֆիբրիլյացիան կարող է ախտանիշներ չառաջացնել: Այնուամենայնիվ, նախասրտերի ֆիբրիլյացիան կարող է դրսևորվել արագ, ուժեղ բաբախող սրտազարկով (սրտխփոց), հևոցով կամ թուլությամբ:

Նախասրտերի ֆիբրիլյացիայի դրվագները կարող են ի հայտ գալ և անհետանալ կամ կարող են լինել մշտական: Չնայած նախասրտերի ֆիբրիլյացիան ինքնին սովորաբար կյանքին վտանգ չի ներկայացնում, այն համարվում է լուրջ առողջական խնդիր, որը պահանջում է համապատասխան բուժում՝ ինսուլտը կանխելու համար:

Նախասրտերի ֆիբրիլյացիայի բուժումը կարող է ներառել դեղամիջոցներ, սրտի ռիթմի վերականգնման ոչ դեղորայքային միջոցներ և կաթետերային միջամտություններ՝ սրտի սխալ ազդանշանները արգելափակելու համար:

Նախասրտերի ֆիբրիլյացիա ունեցող անձը նաև կարող է ունենալ սրտի ռիթմի հետ կապված մեկ այլ խնդիր, որը կոչվում է նախասրտերի թրթռում: Չնայած նախասրտերի թրթռումը առիթմիայի այլ տեսակ է, բուժումը բավականին նման է նախասրտերի ֆիբրիլյացիայի բուժմանը:

Հոդվածը հրապարակվել է՝ 22-04-2018
Վերջին վերանայում՝ 05-04-2024