Skip to main content

Նկարագիր - Մեջքի ցավ

Մեջքի ցավը մեր իրանի ետևում տեղակայված ցավի, ճնշման կամ «քարանալու» տհաճ զգացողություններն են:​

Մեջքի ցավը բուժօգնության դիմելու կամ աշխատանքից բացակայելու ամենատարածված պատճառներից մեկն է: Այն նաև ամբողջ աշխարհում հաշմանդամության հիմնական պատճառն է:

Մեջքի ցավն առավել հաճախ տեղակայվում է ստորին հատվածում՝ գոտկային շրջանում. նման դեպքերում օգտագործվում է գոտկային ցավ տերմինը: Այլ դեպքերում այն կարող է ընդգրկել թիկունքը:

Բարեբախտաբար, կան միջոցներ, որոնք կարող են օգնել կանխելու կամ թեթևացնելու մեջքի ցավի դրվագների մեծ մասը, հատկապես 60 տարեկանից փոքր մարդկանց համար: Եթե կանխարգելումը ձախողվում է, պարզ տնային բուժումը և մարմնի ճիշտ օգտագործումը հաճախ կարող են բուժել մեջքը մի քանի շաբաթվա ընթացքում: Մեջքի ցավի վիրահատական բուժումը միայն հազվադեպ է անհրաժեշտ դառնում:

Հոդվածը հրապարակվել է՝ 13-04-2018
Վերջին վերանայում՝ 05-04-2024