Skip to main content

Նկարագիր - Բեյկերի կիստա

Բեյկերի կիստան ծնկան հետևում հեղուկով լցված գոյացություն է:

Բեյկերի կիստան նաև կոչվում է ծնկային կիստա կամ ծնկափոսային տարածության ձուսպային (սինովիալ) կիստա: Ձուսպային հեղուկի ավելացման հետևանքով վերջինս ճնշում է ծնկահոդի հոդաշապիկի հետին պատը և առաջացնում ճողվածք՝ հեղուկով լցված պարկ կամ կիստա:

Բեյկերի կիստան առաջացնում է նույն շրջանում ուռուցիկություն (արտափքում) և ձգվածության զգացում, իսկ երբեմն՝ նաև ցավ։ Ցավը կարող է սաստկանալ ֆիզիկական ակտիվության ժամանակ կամ ծունկը (սրունքը) ամբողջությամբ ուղղելիս կամ ծալելիս:

Բեյկերի կիստան սովորաբար ծնկահոդի հետ կապված խնդիրների, օրինակ՝ հոդաբորբի (արթրիտ) կամ աճառային պատռվածք հետևանք է: Երկու վիճակներն էլ կարող են պատճառ դառնալ, որ ծնկան հոդը չափազանց շատ հեղուկ արտադրի:

Բեյկերի կիստան կարող է առաջացնել այտուց և անհարմարավետություն, այնուամենայնիվ, դրա պատճառած հիմնական խնդրի բուժումը սովորաբար կիստայի հետ կապված խնդիրները թեթևացնում է:

Հոդվածը հրապարակվել է՝ 05-03-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024