Skip to main content

Ախտանիշներ - Հավասարակշռության խախտում

Հավասարակշռության խնդիրները դրսևորվում են մի շարք առանձնահատուկ գանգատներով և ախտանիշներով:

Հավասարակշռության խնդիր ունենալիս դուք կարող եք նշել՝

  • շարժման կամ պտտվելու զգացում (վերտիգո)
  • ուշագնացությանը նախորդող զգացողություններ (նախաուշագնացություն կամ պրեսինկոպե), երբ գիտակցությունը և մկանային ուժն ամբողջությամբ կորած չեն
  • հավասարակշռության կորուստ կամ անկայունություն, երբ քայլելիս երերում կամ ճոճվում եք կամ դժվար եք ձեր հավասարակշռությունը պահպանում
  • ընկնելը կամ զգալը, որ կարող եք ընկնել
  • մարմնի «լողալու» զգացողություն կամ գլխապտույտ զգալը
  • տեսողական փոփոխություններ, ինչպիսին է մշուշոտ տեսողությունը
  • շփոթվածություն:

Ե՞րբ դիմել բժշկին

Տեղեկացրեք ձեր բժշկին, եթե նշում եք վերոնշյալ ախտանիշներից մեկնումեկը կամ, առավել ևս, մի քանիսը:

Եթե հավասարակշռության խախտումն ի հայտ է եկել հանկարծակի և կարճ ժամանակի ընթացքում ինքնուրույն չի անհետանում, կարող է առաջանալ անհետաձգելի բուժօգնության անհրաժեշտություն:

Հոդվածը հրապարակվել է՝ 18-03-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024