Skip to main content

​Բարթոլինյան կիստան առաջանում է, երբ հեշտոցի նախադռան մեծ՝ Բարթոլինյան գեղձերի ծորանները խցանվում են:

Բարտոլինյան գեղձերը գտնվում են հեշտոցամուտքի երկու կողմերում: Դրանք արտազատում են լորձային հեղուկ, որն օգնում է հեշտոցի պատերի օծմանը և մշտական խոնավ միջավայրի ապահովմանը:

Երբեմն այդ գեղձերի բացվածքները (ծորանները) խցանվում են, որի հետևանքով արտադրված հեղուկը ոչ թե արտազատվում է դեպի հեշտոցամուտք, այլ նորից մտնում է գեղձի մեջ: Նման իրավիճակում առաջանում է համեմատաբար անցավ այտուց, որը կոչվում է բարթոլինյան գեղձի կիստա: Եթե կիստայի ներսում հեղուկը վարակվում է, կարող է զարգանալ թարախի կուտակում, որը շրջապատված է բորբոքված հյուսվածքով (թարախակույտ կամ աբսցես):

Բարտոլինյան գեղձի կիստան կամ թարախակույտը տարածված խնդիր է: Բուժումը կախված է կիստայի չափից, ցավոտությունից և վարակված լինելուց:

Երբեմն տնային բուժումն այն ամենն է, ինչ ձեզ հարկավոր է: Այլ դեպքերում անհրաժեշտ է վարակված կիստայի վիրաբուժական արտահոսքի ստեղծում (դրենավորում): Վարակված կիստայի դեպքում հակաբիոտիկները նույնպես կարող են օգտակար լինել:

Հոդվածը հրապարակվել է՝ 28-05-2020
Վերջին վերանայում՝ 23-04-2024