Skip to main content

Նկարագիր - Բիպոլյար խանգարում

Բիպոլյար (երկբևեռ) խանգարումը, որը նախկինում կոչվում էր մանիակալ դեպրեսիա, հոգեկան առողջության վիճակ է, որն առաջացնում է տրամադրության միմյանց հակառակ կտրուկ փոփոխություններ՝ հուզական վերելքներ (մանիա կամ հիպոմանիա) և անկումներ (դեպրեսիա):

Երբ ընկճվում եք՝ դեպրեսիայի մեջ եք, կարող եք տխրել կամ հուսահատվել և կորցնել հետաքրքրությունը կամ հաճույքը շատ գործունեության նկատմամբ: Երբ ձեր տրամադրությունը փոխվում է դեպի մանիա կամ հիպոմանիա (մանիայից պակաս արտահայտված), դուք կարող եք զգալ էյֆորիա, էներգիայով լի կամ անսովոր դյուրագրգիռ: Տրամադրության այս փոփոխությունները կարող են ազդել քնի, կենսաուժի, գործունեության, դատողության, վարքի և հստակ մտածելու ունակության վրա:

Տրամադրության փոփոխությունների դրվագները կարող են առաջանալ հազվադեպ կամ տարին մի քանի անգամ: Թեև մարդկանց մեծամասնությունը դրվագների միջև ընկած ժամանակահատվածում կզգա որոշ զգացմունքային ախտանիշներ, ոմանք կարող են չզգալ որևէ մեկը:

Թեև բիպոլյար խանգարումը ողջ կյանքի ընթացքում շարունակվող խանգարում է, դուք կարող եք կառավարել ձեր տրամադրության փոփոխությունները և այլ ախտանիշները՝ հետևելով բուժման ծրագրին: Շատ դեպքերում բիպոլյար խանգարումը բուժվում է դեղամիջոցներով և հոգեբանական խորհրդատվությունով (հոգեթերապիա):

Հոդվածը հրապարակվել է՝ 23-07-2018
Վերջին վերանայում՝ 06-04-2024