Skip to main content

Բլեֆարիտի ճշգրիտ պատճառը պարզ չէ:

Այն կարող է կապված լինել հետևյալներից մեկի կամ մի քանիսի հետ՝

  • սեբորեային դերմատիտ՝ գլխամաշկի և հոնքերի թեփ
  • վարակ, օրինակ՝ ոսկեգույն ստաֆիլոկոկ, ընդ որում վարակը կարող է տեղակայվել թարթիչների հիմքում կամ կոպեզրի գեղձերում
  • կոպեզր բացվող Զեյսի ճարպագեղձերի արտահանող ծորանների խցանում կամ այդ ճարպագեղձերի ոչ ճիշտ գործառույթ
  • ռոզացեա (վարդագույն ակնե)՝ մաշկի հիվանդություն, որը բնութագրվում է դեմքի կարմրությամբ
  • ալերգիաներ, ներառյալ աչքի դեղամիջոցների, կոնտակտային լինզաների լուծույթների կամ աչքերի դիմահարդարման նկատմամբ ալերգիկ ռեակցիաներ
  • թարթիչների վրա անիծ կամ ոջիլ
  • չոր աչքեր:

Հոդվածը հրապարակվել է՝ 07-05-2023
Վերջին վերանայում՝ 05-05-2024