Skip to main content

Ախտանիշներ - Արյուն մեզում

Արյունը մեզի մեջ կարող է վարդագույն, կարմիր կամ կոլայի գույնի տեսք ունենալ:

Արյան կարմիր բջիջները (էրիթրոցիտները) առաջացնում են մեզի գույնի փոփոխություն: Մեզը կարմիր դարձնելու համար անհրաժեշտ է միայն փոքր քանակությամբ արյուն:

Արյունահոսությունը հաճախ ցավոտ չէ: Սակայն, եթե արյան մակարդուկներն անցնում են մեզի մեջ, դա կարող է ցավ պատճառել:

Ե՞րբ դիմել բժշկին

Այցելեք ձեր բժշկին ցանկացած դեպքում, երբ ձեր մեզն այնպիսի տեսք ունի, որ կարծես արյուն կա մեջը:

Կարմիր մեզը միշտ չէ, որ առաջանում է արյան կարմիր բջիջների (էրիթրոցիտների) պատճառով: Որոշ դեղամիջոցներ կարող են մեզը դարձնել կարմիր, օրինակ՝ Ֆենազոպիրիդին կոչվող դեղամիջոցը, որը թեթևացնում է միզուղիների ախտանշանները: Որոշ մթերքներ նույնպես կարող են մեզը կարմիր դարձնել, այդ թվում՝ կարմիր ճակնդեղը, խավարծիլը և հատապտուղները:

Դժվար է ասել, թե արդյոք մեզի գույնի փոփոխությունը արյան պատճառով է: Ահա թե ինչու միշտ լավագույն տարբերակը է ստուգում անցնելն է:

Հոդվածը հրապարակվել է՝ 21-05-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024