Skip to main content

Հագուստի կամ մարմնի ոջիլները մանր միջատներ են՝ մոտավորապես քնջութի (кунжут) սերմի չափի:

Հագուստի ոջիլներն ապրում են ձեր հագուստի և անկողնային պարագաների մեջ և օրական մի քանի անգամ տեղափոխվում են ձեր մաշկի վրա՝ ձեր արյունով սնվելու համար: Խայթոցների ամենատարածված շրջանները պարանոցի, ուսերի, թևատակերի, գոտկատեղի և աճուկի շուրջն է՝ այն վայրերը, որտեղ հագուստի կարերը հպվում են չեր մաշկին:

Հագուստի ոջիլներն առավել տարածված են մարդաշատ և հակահիգիենիկ կենսապայմաններում, ինչպիսիք են փախստականների ճամբարները և անօթևանների համար նախատեսված ապաստարանները: Դրանք կարող են տարածվել նաև վարակված անձի հագուստի հետ շփումից: Հագուստի ոջիլների խայթոցը կարող է տարածել որոշ հիվանդություններ և կարող է նույնիսկ համաճարակների պատճառ դառնալ:

Հագուստը և անկողնային պարագաները, որոնք վարակված են հագուստի ոջիլներով, պետք է լվացվեն տաք օճառաջրի մեջ և չորացվեն մեքենայով՝ օգտագործելով տաք ցիկլ:

Հոդվածը հրապարակվել է՝ 04-05-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024