Skip to main content

Ախտանիշներ - Ձեռքի կոտրվածք

Խրթոցը (կրեպիտացիա) կամ ճաքի ձայնը կարող է լինել ձեր ձեռքը կոտրելու առաջին նշանը:

Գանգատներն ու ախտանիշները ներառում են՝

  • ուժեղ ցավ, որը կարող է սաստկանալ ձեռքը շարժելիս
  • այտուց
  • արյունազեղում
  • տձևացում կամ ձևափոխում (դեֆորմացիա), օրինակ՝ անբնական թեքված կամ ծռված ձեռք կամ դաստակ
  • դաստակը շարժելու կամ պտտելու անկարողություն:

Ե՞րբ դիմել բժշկին

Եթե ձեր ձեռքում զգալի ցավ ունեք, որը չի թողնում, որ ձեր վերջույթը նորմալ օգտագործեք, անմիջապես դիմեք ձեր բժշկին: Նույնը վերաբերում է ձեր երեխային: Կոտրված ձեռքի ախտորոշման և բուժման հետաձգումը, հատկապես երեխաների մոտ, որոնք ավելի արագ են ապաքինվում, քան չափահասները, կարող են հանգեցնել վատ ապաքինման կամ ոչ ճիշտ կպման:

Հոդվածը հրապարակվել է՝ 15-04-2023
Վերջին վերանայում՝ 23-04-2024