Կոտրված դաստակը կարող է առաջացնել հետևյալ գանգատներն ու ախտանիշները՝
- ուժեղ ցավ, որը կարող է սաստկանալ ձեռքը կամ դաստակը բռնելիս, սեղմելիս կամ շարժելիս
- ուռածություն կամ այտուց
- ցավոտություն
- արյունազեղում և կապտուկ
- ակնհայտ ձևախախտում (դեֆորմացիա), օրինակ՝ անբնական թեքված դաստակ:
Ե՞րբ դիմել բժշկին
Եթե կարծում եք, որ դաստակի կոտրվածք ունեք, անհապաղ դիմեք բժշկին, հատկապես, եթե ունեք թմրածություն, այտուցվածություն կամ մատների շարժման հետ կապված խնդիրներ: Ախտորոշման և բուժման հետաձգումը կարող է հանգեցնել վատ ապաքինման, շարժման տիրույթի նվազման և բռնելու ուժի թուլացման:
Հոդվածը հրապարակվել է՝ 31-01-2024
Վերջին վերանայում՝ 23-04-2024