Skip to main content

Բրոնխիոլիտը մանկահասակ երեխաների և նորածինների թոքերի տարածված վարակ է:

Այն առաջացնում է թոքերի ամեանբարակ օդուղիների բորբոքում, այտուց և լորձի (խորխի) կուտակում: Այս մանր օդուղիները կոչվում են բրոնխիոլներ: Բրոնխիոլիտի պատճառը գրեթե միշտ վիրուս է, ուստի հակաբիոտիկները արդյունավետ չեն:

Բրոնխիոլիտը սկսվում է սովորական մրսածություն հիշեցնող ախտանիշներով: Սակայն, այն ավելի է ծանրանում՝ առաջացնելով հազ և արտաշնչելիս բարձր սուլող ձայն, որը կոչվում է խզզոց: Երբեմն երեխաները սկսում են դժվարությամբ շնչել: Բրոնխիոլիտի ախտանիշները կարող են տևել 1-ից 2 շաբաթ, իսկ երբեմն՝ նաև ավելի երկար:

Երեխաների մեծ մասը լավանում է տնային խնամքով: Սակավաթիվ երեխաներ ունեն հիվանդանոցային հսկողության կարիք։

Հոդվածը հրապարակվել է՝ 15-05-2018
Վերջին վերանայում՝ 26-04-2024