Ինչպես սուր, այնպես էլ քրոնիկ բրոնխիտն ընթանում են շնչառական գանգատներով և ախտանիշներով:
Սուր կամ քրոնիկ բրոնխիտի հնարավոր գանգատներից և ախտանիշներից են՝
- հազ
- հազալիս լորձ (խորխ), որը կարող է լինել թափանցիկ, սպիտակավուն, դեղնամոխրագույն կամ կանաչավուն, հազվադեպ՝ նաև արյան հետքերով
- հոգնածություն
- շնչարգելություն և հևոց
- թեթև ջերմություն և դող ու սարսուռ
- կրծքավանդակի անհարմարավետության (դիսկոմֆորտ) կամ «հոգնածության» զգացում:
Եթե ունեք սուր բրոնխիտ, նաև կարող եք նշել ընդհանուր մրսածության ախտանիշներ՝ թեթև գլխացավ կամ մարմնի ջարդվածություն։ Թեև այս ախտանիշները սովորաբար մեկ շաբաթվա ընթացքում բարելավվում են, տանջալից հազը կարող է շարունակվել ևս մի քանի շաբաթ:
Քրոնիկ բրոնխիտը սահնանվում է որպես խորխարտադրությամբ հազ, որը շարունակվում է առնվազն երեք ամիս և սրացումները կրկնվում են առնվազն երկու տարի անընդմեջ։
Եթե ունեք քրոնիկ բրոնխիտ, հավանաբար կնշեք շրջաններ, երբ ձեր հազն ու մյուս ախտանիշները վատթարանում են: Այդ ժամանակ դուք կարող եք ունենալ սուր վարակ՝ քրոնիկ բրոնխիտի ֆոնին:
Ե՞րբ դիմել բժշկին
Այցելեք ձեր բժշկին, եթե հազը՝
- տևում է ավելի քան 3 շաբաթ
- խանգարում է քնել
- ուղեկցվում է 38° C-ից ավելի բարձր ջերմությամբ
- առաջացնում է փոփոխված գույնի խորխ
- առաջացնում է արյունային խորխ
- կապված է հևոցի կամ շնչառական խզզոցների հետ:
Հոդվածը հրապարակվել է՝ 04-04-2021
Վերջին վերանայում՝ 22-04-2024