Skip to main content

Նկարագիր - Բրուգադայի համախտանիշ

Բրուգադայի համախտանիշը հազվադեպ հանդիպող, սակայն կյանքին սպառնացող սրտի ռիթմի խանգարման հիվանդություն է, որը երբեմն կարող է ժառանգվել:

Բրուգադայի համախտանիշով մարդիկ ունեն սրտի ստորին խոռոչներից՝ փորոքներից սկսվող սրտի ռիթմի խանգարմանբարձր ռիսկ: Նման առիթմիան կարող է առաջացնել ուշագնացություն (սինկոպե) կամ, ծանր դեպքերում, սրտի կանգ և մահ: Սրտային հանկարծամահության բարձր ռիսկով հիվանդներին ցուցված է իմպլանտացվող կարդիվերտեր-դեֆիբրիլյատորի տեղադրում:

Համախտանիշը հանդիպում է 10 հազար մարդուց 1-30-ի մոտ, ավելի հաճախ՝ արական սեռի և ասիացիների մոտ: Եթե ունեք Բրուգադայի համախտանիշ, կան բուժման և տարբեր միջոցներ:

Եթե կասկածում եք, որ ինչ-որ մեկի մոտ կա սրտի կանգ, գիտակցության կորուստ և շնչառության կանգ, անհապաղ զանգեք 1-03 և կանչեք շտապ օգնություն: Հնարավորինս շուտ սկսեք իրականացնել սիրտ-թոքային վերակենդանացման միջոցառումները:

Հոդվածը հրապարակվել է՝ 05-03-2021
Վերջին վերանայում՝ 26-04-2024