Գրադարան

Բերանի խոռոչի այրոցի համախտանիշ (գլոսոդինիա)

Բերանի խոռոչի այրոցի համախտանիշ (գլոսոդինիա)

Time Read 1 րոպե

Բերանի խոռոչի այրոցի համախտանիշը բժշկական տերմին է բերանի խոռոչում շարունակական կամ կրկնվող այրող զգացողության համար՝ առանց ակնհայտ պատճառի:

Դուք կարող եք զգալ այս այրոցը ձեր լեզվի, լնդերի, շրթունքների, ձեր այտերի ներսի, կարծի քիմքի կամ ձեր ամբողջ բերանի մեծ շրջանների վրա: Այրոցի զգացումը կարող է ուժեղ կամ նույնիսկ ցավոտ լինել՝ ասես բերանն այրել եք խիստ տաք ըմպելիքով։

Բերանի խոռոչի այրոցի համախտանիշը սովորաբար առաջանում է հանկարծակի, սակայն նաև կարող է դանդաղ զարգանալ ժամանակի ընթացքում: Հաճախ կոնկրետ պատճառը հնարավոր չէ գտնել: Թեև դա դժվարացնում է բուժումը, ձեր բժշկի հետ սերտ համագործակցությունը կարող է օգնել նվազեցնելու ախտանիշները:

Հոդվածը տեղադրվել է՝ 29-05-2023 վերանայվել է՝ 02-07-2023 | Հիմնական աղբյուր՝ Evidence-Based Overviews

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով