Skip to main content

Քաղցկեղը վերաբերում է մեծ թվով հիվանդություններից որևէ մեկին, որը բնութագրվում է ոչ նորմալ բջիջների ձևավորմամբ, որոնք անվերահսկելիորեն բաժանվում են և ունեն օրգանիզմի նորմալ հյուսվածքներ ներթափանցելու և ոչնչացնելու հատկություն:

Հաճախ քաղցկեղը կարող է տարածվել ամբողջ օրգանիզմով մեկ:

Քաղցկեղն աշխարհում մահացության երկրորդ պատճառն է։ Սակայն ապրելիության մակարդակը բարելավվում է քաղցկեղի շատ տեսակների դեպքում՝ շնորհիվ քաղցկեղի սքրինինգի, բուժման և կանխարգելման բարելավումների:

Հոդվածը հրապարակվել է՝ 15-04-2018
Վերջին վերանայում՝ 05-04-2024