Skip to main content

Նկարագիր - Ցելիակա

Ցելիական, որը երբեմն կոչվում է ցելիակայի սպրու (աֆտա) կամ գլուտեին-զգայուն էնտերոպաթիա, իմունային ռեակցիա է գլուտեին (սնձան) ուտելու նկատմամբ, որը ցորենի, գարու և տարեկանի մեջ պարունակվող սպիտակուց է:

Եթե ունեք ցելիակիա, ապա սննդով գլուտեին ստանալը ձեր բարակ աղիքներում առաջացնում է իմունային պատասխան: Ժամանակի ընթացքում այս ռեակցիան վնասում է ձեր բարակ աղիքի լորձաթաղանթը և թույլ չի տալիս, որ այն ներծծի որոշ սննդանյութեր (մալաբսորբցիա)։ Աղիքային վնասը (էնտերոպաթիա)՝ աղիքային թավիկների բորբոքվում և հարթեցումը հաճախ առաջացնում է փորլուծություն, հոգնածություն, քաշի կորուստ, փքվածություն և սակավարյունություն (անեմիա) և կարող է հանգեցնել լուրջ բարդությունների:

Երեխաների մոտ ներծծման խանգարումը չափահասներին բնորոշ ախտանիշներից բացի նաև կարող է ազդել աճի և զարգացման վրա:

Ցելիակիայի դեմ բուժում չկա, սակայն մարդկանց մեծամասնության համար խիստ առանց գլուտեինի սննդակարգին խիստ հետևելը կարող է օգնել մարսողական ախտանիշների վերահսկմանը և աղիքների ապաքինմանը:

Հոդվածը հրապարակվել է՝ 23-04-2018
Վերջին վերանայում՝ 05-04-2024