Skip to main content

Ինքնօգնություն - Հասարակ հերպես

Հասարակ հերպեսի ժամանակ կարող եք ձեռնարկել որոշ միջոցներ, որ մեղմացնեք հիվանդության ընթացքը և կանխարգելեք վարակի տարածումը։

Դեղատոմս չպահանջող Դոկոզանոլ (Աբրևա) քսուքը կարող է կրճատել բերանային հերպեսի խոցերի ապաքինման ժամանակը: Ախտանիշների առաջին նշանները հայտնաբերելիս կիրառեք այն տուժած մաշկին, ինչպես նշված է փաթեթի վրա: Օգտագործեք բամբակյա ձողիկ՝ խոցի վրա դեղը դնելու համար: Սա օգնում է կանխել վիրուսի տարածումը ձեր մարմնի այլ մասեր:

Բերանային հերպեսի առաջացրած գանգատները և ախտանիշները թեթևացնելու համար կարող եք փորձել այլ մեթոդները:

  • Փորձեք բերանային հերպեսի այլ միջոցներ. որոշ պատրաստուկներ պարունակում են չորացնող նյութ, ինչպիսին է ալկոհոլը, որը կարող է արագացնել բուժումը:
  • Օգտագործեք շուրթերի բալզամներ և նրբաքսուք (կրեմ). պաշտպանեք ձեր շրթունքներն արևից ցինկի օքսիդի նրբաքսուքով կամ արևապաշտպան քսուքով: Եթե ձեր շրթունքները չորանում են, քսեք խոնավացնող կրեմ։
  • Կիրառեք կոմպրես. սառը, խոնավ շորը կարող է նվազեցնել կարմրությունը, օգնել կեղևի պոկվելուն և նպաստել բուժմանը: Կամ փորձեք տաք կոմպրես դնել բշտիկների վրա՝ ցավը թեթևացնելու համար:
  • Հանգստացեք և փորձեք ցավազրկողներ. ընդունեք սովորական ցավազրկողներ, եթե ջերմություն ունեք կամ բերանային հերպեսային ցանը ցավոտ է: Լիդոկաինով կամ բենզոկաինով նրբաքսուքները կարող են որոշակիորեն թեթևացնել ցավը:

Հոդվածը հրապարակվել է՝ 13-05-2018
Վերջին վերանայում՝ 05-04-2024