Skip to main content

Ախտանիշներ - Կոմա

Կոմայի ախտանիշները գլխավորապես պայմանավորված են գլխուղեղի կեղևի լրիվ արգելակման վիճակով:

Կոմայի նշաններն ու ախտանիշները սովորաբար ներառում են՝

  • փակված աչքեր
  • խոր ընկճված ուղեղացողունային ռեֆլեքսներ, օրինակ՝ բբերը չեն պատասխանում լույսին (լուսային կամ բբային ռեֆլեքս)
  • վերջույթներից որևէ պատասխան ռեակցիայի բացակայություն, բացառությամբ ռեֆլեկտոր շարժումների
  • ցավային ազդակներին որևէ պատասխանի բացակայություն, բացառությամբ ռեֆլեկտոր շարժումների
  • անկանոն շնչառություն:

Ե՞րբ դիմել բժշկին

Կոման անհետաձգելի բուժօգնություն պահանջող վիճակ է: Զանգեք 1-03 և կանչեք շտապ գնություն, եթե ինչ-որ մեկը կոմայի մեջ է:

Հոդվածը հրապարակվել է՝ 27-03-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024