Skip to main content

​Մրսածությունը ձեր քթի և կոկորդի (վերին շնչուղիների) վիրուսային վարակ է:

Մրսածությունը նաև հայտնի է որպես սուր շնչառական վիրուսային վարակ (ՍՇՎՎ) կամ սուր նազոֆարինգիտ (քթըմպանաբորբ), սակայն մարդկանց մեծ մասն ավելի հաճախ օգտագործում է մրսածություն, ընդհանուր մրսածություն, հարբուխ կամ սխալմամբ՝ գրիպ անվանումները:

Մրսածությունը սովորաբար անվնաս է, թեև կարող է թվալ, որ դա այդպես չէ: Բազմաթիվ տեսակի վիրուսներ կարող են առաջացնել մրսածություն:

Առողջ չափահասները կարող են ակնկալել տարեկան երկու կամ երեք մրսածության դրվագներ: Նորածիններն ու մանկահասակ երեխաները կարող են ավելի հաճախակի «մրսել»:

Մարդկանց մեծ մասը մրսածությունից լավանում է մինչև 1 շաբաթվա կամ 10 օրվա ընթացքում: Ծխող մարդկանց մոտ ախտանիշները կարող են ավելի երկար տևել: Ընդհանուր առմամբ, սովորական մրսածության դեպքում դուք չունեք որևէ բուժման կամ հսկողության կարիք: Այնուամենայնիվ, եթե ախտանիշները չեն բարելավվում կամ վատթարանում են, դիմեք ձեր բժշկին:

Հոդվածը հրապարակվել է՝ 26-05-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024