Skip to main content

Ախտանիշներ - Հասարակ գորտնուկ

Սովորական գորտնուկները սովորաբար հայտնվում են ձեր մատներին կամ դաստակների դրսային մակերևույթին:

Դրանք կարող են լինել՝

  • փոքր, մսոտ, հատիկավոր վերնամաշկային հանգույցիկներ
  • հպվելիս՝ պինդ
  • անհարթ մակերեսով
  • մոխրագույն կամ մաշկագույն
  • հաճախ՝ մի քանի հատ
  • շաղված սև կետերով, որոնք փոքր, խցանված արյունատար անոթներ են:

Ե՞րբ դիմել բժշկին

Տեղեկացրեք ձեր բժշկին սովորական գորտնուկների մասին, եթե՝

  • գորտնուկը ցավոտ է կամ փոփոխում է արտաքին տեսքը կամ գույնը
  • դուք փորձել եք բուժել գորտնուկները, սակայն դրանք պահպանվում են, տարածվում կամ կրկնվում
  • գորտնուկներն անհանգստացնող են և խանգարում են ձեր գործերին
  • դուք վստահ չեք, թե արդյոք ձեր մաշկային գոյացությունները գորտնուկներ են
  • դուք չափահաս եք, և սկսում են ի հայտ գալ բազմաթիվ գորտնուկներ, որը կարող է վկայել իմունային համակարգի ոչ ճիշտ գործառույթի մասին:

Հոդվածը հրապարակվել է՝ 26-06-2019
Վերջին վերանայում՝ 23-04-2024