Skip to main content

Նկարագիր - Մանկական փորկապություն

Երեխաների փորկապությունը տարածված խնդիր է:

Փորկապություն ունեցող երեխան ունի հազվադեպ կղազատումներ (դեֆեկացիա) կամ կոշտ, չոր կղանք:

Ընդհանուր պատճառները ներառում են զուգարանից օգտվելուն վաղ վարժացնելը և սննդակարգի փոփոխությունները: Բարեբախտաբար, երեխաների մոտ փորկապության դեպքերի մեծ մասն ունի ժամանակավոր և ոչ լուրջ բնույթ:

Խրախուսելով, որ ձեր երեխան կատարի պարզ սննդակարգային փոփոխություններ, ինչպիսիք են ավելի շատ բջջանքով (բջջանյութով) հարուստ մրգեր և բանջարեղեն ուտելը և ավելի շատ ջուր խմելը, կարող է մեծապես նպաստել փորկապության մեղմացմանը: Եթե ձեր երեխայի բժիշկը հավանություն տա, նաև հնարավոր է երեխայի փորկապությունը բուժել լուծողականներով:

Իմացե՛ք ավելին փորկապության մասին։

Հոդվածը հրապարակվել է՝ 12-05-2018
Վերջին վերանայում՝ 05-04-2024