Skip to main content

Ախտանիշներ - Փորկապություն

Փորկապությունը կղազատման ակտի (դեֆեկացիա) դժվարացումն է կամ հազվադեպացումը:

Քրոնիկ փորկապության գանգատներն ու ախտանիշները կարող են ներառել՝

  • շաբաթական երեքից պակաս կղազատում
  • գնդիկավոր, չոր կամ պնդացած կղանք
  • խիստ լարվածություն՝ աղիքները դատարկելու համար
  • ուղիղ աղիքի խցանման զգացողություն, որը խանգարում է կղազատմանը
  • ոչ լիարժեք կղազատման և ուղիղ աղիքի ոչ լիարժեք դատարկման զգացում
  • ուղիղ աղիքը դատարկելու օգնության կարիք, օրինակ՝ ձեռքերով որովայնի պատի սեղմում կամ մատներով կարծրացած կղանքային զանգվածը հետանցքից պոկում
  • վքնածություն (փորափքանք) և որովայնային ցավ:

Փորկապությունը կարող է համարվել քրոնիկ, եթե վերջին երեք ամիսների ընթացքում ունեցել եք այս ախտանիշներից առնվազն երկուսը:

Ե՞րբ դիմել բժշկին

Պայմանավորվեք և այցելեք ձեր բժշկին, եթե նշում եք աղիքների դատարկման սովորույթի անբացատրելի կամ մշտական փոփոխություններ:

Հոդվածը հրապարակվել է՝ 10-05-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024