Skip to main content

Նկարագիր - Սրտի իշեմիկ հիվանդություն

Սրտի իշեմիկ հիվանդությունը (ՍԻՀ) տարածված սրտային հիվանդություն է:

Սրտին արյուն մատակարարող գլխավոր արյունատար անոթները՝ պսակային զարկերակները սրտամկանին հասցնում են բավարար արյուն, թթվածին և սննդանյութեր: Սովորաբար ՍԻՀ պատճառը սրտի զարկերակներում խոլեսթերինային կուտակումներն են (վահանիկներ) և բորբոքումը (այստեղից էլ մյուս անվանումը՝ սրտի պսակային հիվանդություն):

ՍԻՀ գանգատները և ախտանիշներն ի հայտ են գալիս, երբ սիրտը չի ստանում թթվածնով հարուստ բավարար քանակով արյուն: Եթե ունեք ՍԻՀ, դեպի սրտամկան արյան հոսքի թուլացումն առաջացնում է ետկրծոսկրային ցավ (կրծքահեղձուկ) և օդի պակասի զգացում (հևոց): Արյան հոսքի լիարժեք շրջափակումը կարող է հանգեցնել սրտամկանի ինֆարկտի:

ՍԻՀ հաճախ զարգանում է տասնամյակների ընթացքում: Ախտանիշները կարող են մնալ աննկատ, քանի դեռ զգալի խցանումը չի առաջացրել խնդիրներ կամ չի զարգացել սրտամկանի ինֆարկտ: Սրտի առողջական վիճակը պաշտպանող ապրելակերպին հետևելը կարող է կանխարգելել ՍԻՀ զարգացումը:

Հոդվածը հրապարակվել է՝ 12-04-2018
Վերջին վերանայում՝ 22-04-2024