Գրադարան

Կրուպ (սուր օբստրուկտիվ լարինգիտ)

Կրուպ (սուր օբստրուկտիվ լարինգիտ)

Time Read 1 րոպե

Կրուպը վերաբերում է վերին շնչուղիների վարակին, որը նեղանում է, ինչը դժվարացնում է շնչելը:

Կրուպը նաև հազ է առաջացնում, որը նման է հաչոցի:

Հազը և կրուպի այլ նշաններն ու ախտանշանները ձայնաճեղքի (կոկորդ), շնչափողի և բրոնխային խողովակների (բրոնխներ) շուրջ այտուցվածության և գրգռման արդյունք են: Երբ հազը օդ է արտամղում այս նեղացած անցուղիներով, այտուցված ձայնալարերը շան կամ փոկի հաչոցի նման աղմուկ են առաջացնում: Շունչը ներս քաշելուց՝ ներշնչելիս հաճախ առաջանում է ստրիդոր կոչվող սուր սուլող ձայն:

Կրուպը առավել հաճախ հանդիպում է փոքր երեխաների մոտ և պատճառը նույն այն վիրուսներն են, որոնք կապված են մրսածության հետ։ Սովորաբար դա լուրջ վիճակ չէ, և երեխաների մեծ մասը կրուպից կարող է բուժվել տանը:

Կրուպը երբեմն անվանում են կեղծ կրուպ՝ տարբերակելու դիֆթերիային ուղեկցող վերին շնչուղիների մեխանիկական նեղացումից, որը կոչվում է իսկական կրուպ:

Հոդվածը տեղադրվել է՝ 12-04-2019 վերանայվել է՝ 26-06-2023 | Հիմնական աղբյուր՝ Evidence-Based Overviews

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով