Skip to main content

Պատճառներ - Ցիտոմեգալովիրուս

Ցիտոմեգալովիրուսը (CMV) կապված է այն վիրուսների հետ, որոնք առաջացնում են ջրծաղիկ, հասարակ հերպես և մոնոնուկլեոզ:

CMV վարակը կարող է ընթանալ ալիքաձև՝ ունենալ ժամանակաշրջանները, երբ վիրուսը գտնվում է «քնած» վիճակում, որից հետո նորից ակտիվանալ: Եթե առողջ եք, CMV-ն հիմնականում մնում է «քնած»:

Երբ CMV-ը ձեր օրգանիզմում ակտիվ է, դուք կարող եք վիրուսը փոխանցել այլ մարդկանց: Վիրուսը տարածվում է օրգանիզմի կենսահեղուկների միջոցով՝ ներառյալ արյունը, մեզը, թուքը, կրծքի կաթը, արցունքները, սերմնահեղուկը և հեշտոցային արտադրուկները: Պատահական շփումը չի փոխանցում CMV-ը:

Վիրուսի փոխանցման ուղիները ներառում են՝

  • աչքերին, քթի կամ բերանի ներսին դիպչելը վարակված անձի կենսահեղուկների հետ շփվելուց հետո
  • սեռական շփում վարակված անձի հետ
  • վարակված մոր կրծքի կաթը
  • օրգանների, ոսկրածուծի կամ ցողունային բջիջների փոխպատվաստում կամ արյան փոխներարկում
  • ծնունդ. վարակված մայրը կարող է վիրուսը փոխանցել իր երեխային ծննդաբերությունից առաջ կամ ընթացքում, ընդ որում, ձեր երեխային վիրուսը փոխանցելու վտանգը ավելի մեծ է, եթե հղիության ընթացքում առաջին անգամ եք վարակվել:

Ռիսկի գործոններ

Ցիտոմեգալովիրուսը լայնորեն սփռված և տարածված վիրուս է, որը կարող է վարակել գրեթե բոլորին:

Հոդվածը հրապարակվել է՝ 05-03-2021
Վերջին վերանայում՝ 23-04-2024